Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

ՀՐԱՇՔ. գանգի մեծ մասի բացակայությամբ ծնված երեխան՝ ում բժիշկները մի քանի օրվա կյանք էին կանխատեսել, նշում է իր 1-ամյակը. orer.am

ՀՐԱՇՔ. գանգի մեծ մասի բացակայությամբ ծնված երեխան՝ ում բժիշկները մի քանի օրվա կյանք էին կանխատեսել, նշում է իր 1-ամյակը. orer.am

Blognews.am-ը գրում է. ոչ-ոք չէր սպասում, որ գանգի և ուղեղի մեծ մասի բացակայությամբ ծնված փոքրիկ Ջեքսոն Էմմեթ Բուելը կապրի: Երբ բժիշկները բացահայտեցին երեխայի մոտ առկա խանգարումը, նրանք ծնողներին խորհուրդ տվեցին ընդհատել հղիությունը: Բժիշկները փոքրիկ Ջեքսոնի նվիրյալ քրիստոնյա ծնողներին՝ Բրենդոնին ու Բրիթնի Բուելին ասել էին, որ երեխայի մոտ առկա է ուղեղային ծայրահեղ խանգարում և որ, ամենայն հավանականությամբ, երեխան կենդանի լույս աշխարհ չի գա:

 Ինչևէ Ջեքսոնն այսօր արդեն մեկ տարեկան է:Ինչևէ Ջեքսոնն այսօր արդեն մեկ տարեկան է:

Ջեքսոնի մոտ անէնցեֆալիա է հայտնաբերվել՝ նյարդային խողովակի արատ, որի հետևանքով երեխան ծնվում է առանց ուղեղի ու գանգի մի մասի: ԱՄՆ-ում ամեն 4859 երեխաներից մեկը ծնվում է անէնցեֆալիայով ու մահանում ծնվելուց կարճ ժամանակ անց:

 

23-րդ շաբաթական հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտության միջոցով խանգարումը նկատելուց հետո բժիշկները Ջեքսոնի ծնողներին խորհուրդ տվեցին ընդհատել հղիությունը, սակայն երիտասարդ զույգը, ով դեմ է հղիության ընդհատումներին նշել է, որ դա այն որոշումը չէ, որ իրենք պետք է կայացնեն:

Ո՞վ ենք մենք, որ որոշենք: Մեզ երեխա է տրվել, մեզ հնարավորություն է տրվել և մենք պետք է նրա ձայնը լինենք: Մենք ամեն ինչ արեցինք՝ նրան պայքարելու հնարավորություն տալու համար, և իր ծնված օրվանից նա շարունակ պայքարում է:

Հրաշք երեխան ծնվեց կեսարյան հատումով 2014թ. օգոստոսի 27-ին 1,8 կգ քաշով:

Նա իր առաջին 3 շաբաթներն անցկացրեց հիվանդանոցում, մինչ վիրաբույժները փորձում էին հասկանալ նրա դեպքը:

Բժիշկները մեզ ասում էին, որ երեխան երբեք չի քայլի, չի խոսի, երբեք չի իմանա, երբ է սոված, չի տեսնի ու չի լսի: Նրանք չէին սպասում, որ նա կհաղթահարի այդ ամենը:

 

ՀՐԱՇՔ. գանգի մեծ մասի բացակայությամբ ծնված երեխան՝ ում բժիշկները մի քանի օրվա կյանք էին կանխատեսել, նշում է իր 1-ամյակը   ՀՐԱՇՔ. գանգի մեծ մասի բացակայությամբ ծնված երեխան՝ ում բժիշկները մի քանի օրվա կյանք էին կանխատեսել, նշում է իր 1-ամյակը


Բազմաթիվ բուժզննումների արդյունքում երեխայի մոտ հստակ ախտորոշվեց միկրոհիդրանէնցեֆալիա, որի դեմ երեխան այժմ դեղորայք է ստանում ու ավելի լավ զգում իրեն, չնայած ծնողները գիտեն, որ ցանկացած օր կարող են արթնանալ ու այլևս իրենց երեխային կենդանի չտեսնեն:

Դե ինչ, շնորհավոր ծնունդդ, հրա՛շք փոքրիկ:


ՀՐԱՇՔ. գանգի մեծ մասի բացակայությամբ ծնված երեխան՝ ում բժիշկները մի քանի օրվա կյանք էին կանխատեսել, նշում է իր 1-ամյակը   ՀՐԱՇՔ. գանգի մեծ մասի բացակայությամբ ծնված երեխան՝ ում բժիշկները մի քանի օրվա կյանք էին կանխատեսել, նշում է իր 1-ամյակը


Սկզբնաղբյուր. orer.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ