Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Մեծ Բրիտանիայում թույլատրել են արգանդի փոխպատվաստման վիրահատություններ անել. 1in.am

Մեծ Բրիտանիայում թույլատրել են արգանդի փոխպատվաստման վիրահատություններ անել. 1in.am

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հաստատել են արգանդի փոխպատվաստման վիրահատությունների անցկացումը որոշ հիվանդությունների, օրինակ՝ քաղցկեղի հետևանքով կորցրած, ինչպես նաև բնածին թերություններով կամ այդ օրգանի բացակայությամբ կանանց: Այս մասին հայտնում է ВВС-ն:

Առաջին վիրահատությունների համար արդեն 104 կին է ընտրվել: Բժիշկները նշում են, որ վիրահատությունը կտևի 6 ժամ, օրգանը կվերցվի դոնորից:

Փոխպատվաստումից հետո կինը պետք է դեղամիջոցներ ընդունի, որ օրգանիզմն արգանդն ընդունի, և 1 տարի լինի մասնագետների հսկողության տակ:

Հղիանալու համար կինը պետք է արտամարմնային բեղմնավորում անցնի, երեխան կծնվի 8 ամիս անց, կեսարյան հատման միջոցով: Բժիշկների պնդմամբ՝ եթե վիրահատությունները հաջող անցնեն, փոխպատվաստված արգանդով կանանցից առաջին երեխաներին կարելի է սպասել մինչև 2018 թ.:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.kabinetginecologa.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ