Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Մեկ դեղ ստեղծելու համար 100 տարի ու 7000 գիտնական է պետք. news.am

Մեկ դեղ ստեղծելու համար 100 տարի ու 7000 գիտնական է պետք. news.am

Մեկ ունիվերսալ դեղ ստեղծելու համար անհրաժեշտ են հազարավոր մասնագետներ եւ աշխատանքի տասնյակ տարիներ: Այս մասին հայտնում են ամերիկյան գիտնականները, որոնք փորձել են հաշվել, թե որքան ժամանակ է պահանջվում՝ բժշկության ֆունդամենտալ հետազոտություններից մահացու վտանգավոր հիվանդությունների դեմ նոր դեղերի մշակմանն անցնելու համար:

Հատուկ քարտեզի վրա նշելով հայտնագործությունների հաջորդականությունն ու դիմելով տվյալների մոդելավորման նոր մեթոդների, գիտնականները հետեւել են այն երկու դեղամիջոցների ստեղծմանը նախորդած ուղիներին, որոնք վերջերս են արտոնագրվել ԱՄն-ում ու որոնք կարող են բուժիչ համարվել: Այդ դեղերն են իպիլիմումաբը, որը կիրառվում է մելանոմայի վերջին փուլերում եւ իվակաֆտորը, որն օգնում է մուկովիսցիդոզի որոշ տեսակների բուժմանը:

Հրապարակված գիտական աշխատանքների հղումների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ իպիլիմումաբի ստեղծման համար պահանջվել է 5700 կազմակերպությունների 7000 գիտնականների աշխատանք եւ այդ աշխատանքն ավելի քան 100 տարի է տեւել: Իսկ իվակաֆտորը հայտնվել է 2500 կենտրոնների 2900 գիտնականների 60 տարվա աշխատանքի արդյունքում:

Հետո հետազոտողները հաշվարկել են տվյալ հայտնագործության մասնակիցներից յուրաքանչյուրի ազդեցությունն ու նշանակությունը: Պարզվել է, որ առանձին «էլիտար» անհատներ շատ ավելի մեծ ավանդ են ունեցել, քան գիտնականների մեծ մասը: Այդ «էլիտար» խմբի հազվագյուտ հատկանիշների գնահատականը կարող է օգնել արագացնել նոր դեղերի ստեղծումը, համարում են հետազոտողները:

Հետազոտությունը ներկայացված է Cell գիտական ամսագրում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. naked-science.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ