Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Կինը լսում է իր սեփական սրտի բաբախյունի, աչքերի շարժման ու մարսողության ձայները. news.am

Կինը լսում է իր սեփական սրտի բաբախյունի, աչքերի շարժման ու մարսողության ձայները. news.am

Հազվագյուտ խանգարման պատճառով 27-ամյա կինը՝ ԱՄՆ Ինդիանա նահանգից, ձեռք է բերել շատ սուր լսողություն: Նա սկսել է լսել իր սեփական սրտի բաբախյունը, սննդի մարսողության ու նույնիսկ ակնագնդերի շարժման ձայները: Իսկ սեփական քայլերի ձայնը նրան առհասարակ ամպրոպի ձայն է թվում:

Ռեյչելին Ամերիկայում զննել են 9 բժիշկներ ու մասնագետներ, որոնց մեծ մասը հայտարարել է, որ այս արտառոց սուր լսողության պատճառը միգրեն հիվանդությունն է: Բայց աղջկա մոտ հայտնաբերվել է մեկ այլ ՝ շատ ավելի հազվադեպ խանգարում, վերին կիսագնդային ուղու դեգիսցենցիա: Նրա ներքին ականջի ու ուղեղի միջեւ հայտնվել է անցք դեպի ոսկրեր, ինչի պատճառով էլ նա սկսել է լսել իր օրգանիզմում կատարվող պրոցեսների ձայները: Նման խանգարում բացահայտվում է 500 000 մարդուց միայն մեկի մոտ, դրա համար էլ բժիշկների համար շատ բարդ էր այն ախտորոշելը:

Ժամանակակից վիրահատական տեխնոլոգիաները թույլ են տալիս հիվանդին ազատել այս խանգարումից ՝ քիչ ինվազիվ վիրահատության օգնությամբ, որի ընթացքում ներքին ականջում փակվելու է անցքը ու վերականգնվելու է նրա բնական լսողությունը: Գանգի վրա բացվելու է կոպեկի մեծության փոքրիկ անցք, որից հետո թեթեւ նկատելի սպի կմնա: Այդ վիրահատությունից հետո ապաքինվելու համար ընդամենը երեք շաբաթ է պահանջվում, իսկ բուն վիրահատոթյունը 90 րոպե է տեւելու:

Ռեյչելը նույնպես անցել է նման վիրահատություն, որ կատարել են վիրաբույժներ Քվինթոն Հոպենը ու Այզեկ Յանգը, ովքեր մինչ այդ ավելի քան 60 նմանատիպ վիրահատություն էին իրականացրել: Վիրահատության շնորհիվ աղջիկն ազատվել է չափազանց սուր լսողությունից ու վերադարձել նորմալ կյանքի, ինչի համար անասելի ուրախ է:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ