Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Ոսկրածուծի հապլոիդենտիկ փոխպատվաստումը` ժամանակակից բժշկության ապագա. med.news.am

Ոսկրածուծի հապլոիդենտիկ փոխպատվաստումը` ժամանակակից բժշկության ապագա. med.news.am

Ոսկրածուծի հաջող փոխպատվաստման համար անհրաժեշտ է դոնոր գտնել, որը հարյուր տոկոսով  համադրելի կլինի պացիենտի հետ: Այս մասին գիտեն բոլոր բժիշկները, ինչպես նաեւ բժշկությամբ հետաքրքրվող մարդիկ: Սակայն վերջերս բժշկությունում սկսկեց կիրառվել փոխպատվաստման նոր մեթոդ, որը դոնորի ու պացիենտի` ընդամենը 50 տոկոս համադրելիություն է պահանջում:

Այս երեւույթը կոչվում է հապլոիդենտիկ փոխպատվաստում (haploidentical transplant), եւ դրա մասին NEWS.am Medicine-ին պատմեց պրոֆեսոր Շոն ՄակԿենը Իռլանդիայից, որը առաջիններից մեկն էր, ով սկսեց Իռլանդիայիում դեռեւս 1984-ին կիրառել այս փոխպատվաստումը:

Նրա խոսքով` այն ժամանակ, 25 տարի առաջ, իռլանդական ընտանիքներում հարաբերականորեն շատ երեխաներ էին ծնվում, եւ նրանց մեջ դոնոր գտնելն այնքան էլ բարդ չէր (25 տոկոսանոց հավանականություն կա, որ 4 երեխաներից երկուսը համադրելի կլինեն): Այդ ժամանակից ի վեր շատ բան է փոխվել, ծնելիության մակարդակը նվազել է, չորս երեխաներով ընտանիքներ ավելի ու ավելի հազվադեպ են հանդիպում: Եթե հարյուր տոկոսով համադրելի դոնոր չի հաջողվում գտնել, կատարում են փոխպատվաստում` պաիցենտի բարեկամների ու ընտանիքի անդամների` միայն 50 տոկոսով համադրելի ոսկրածուծի կիրառմամբ:  Սովորաբար, նման դեպքերում դոնոր դառնում է մայրը կամ հայրը, քանի որ նրանցից յուրաքանչյուրն իմունոլոգիական տեսանկյունից առնվազն 50 տոկոսով համադրելի է երեխաների հետ:

Թվում է` 50 տոկոսը քիչ է: Սակայն, ինչպես նշեց պրոֆեսորը, եթե պացիենտն ու դոնորը բարեկամներ են, 50 տոկոսանոց համադրելիությունն արդեն կարող է բավարար լինել: Շատ բան կախված է նաեւ քիմիաթերապիայից եւ փոխպատվաստվող ոսկրածուծի` պացիենտի օրգանիզմի կողմից վանելը կասեցնելուց:

Հապլոիդենտիկ փոխպատվաստումը բժշկությունում սկսել է օգտագործվել մոտ 4-5 տարի առաջ, եւ այժմ այս մեթոդը շատ հեռանկարային է թվում: Այն հույս է պարգեւում արյան քաղցկեղային հիվանդություններ ունեցող մարդկանց, որոնց չի հաջողվում համադրելի դոնոր գտնել: Սակայն ժամանակ է պետք` հասկանալու համար, թե ինչքան արդյունավետ է այս մեթոդը երկարաժամկետ հեռանկարում:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. inosmi.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ