Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Ամերիկացի ուռուցքաբանին սուտ ախտորոշումների համար առավելագույն պատիժ է սպառնում. 1in.am

Ամերիկացի ուռուցքաբանին սուտ ախտորոշումների համար առավելագույն պատիժ է սպառնում. 1in.am

Ամերիկացի բժիշկ-ուռուցքաբանը մեղավոր է ճանաչվել գրոծողությունների համար, որոնք կարող էին հարյուրավոր հիվանդների վնասել: Բժիշկ Ֆարիդ Ֆատան Միչիգանից կեղծ ախտրոշումներ է արել՝ հիվանդներին ասելով, որ նրանք քաղցկեղ ունեն և նշանակել է բուժում, որը նրանց պետք չէր: Նրա հիվանդներից ոմանք մահացել են, շատերը հաշմանդամ դարձել, հայտնում է ABC-ն:

Բժշկին մեղադրել են փողերի լվացման, մեքենայության և հանցավոր մտադրության համար: Մեքենայության ճանապարհով նա միլիոնավոր դոլարներ է ստացել: Իսկ նրա հիվանդներից շատերը շատ լուրջ խնդիրներ են ձեռք բերել, որոնց դեմ նրանք ստիպված են լինելու պայքարել ամբողջ կյանքում:

Բժշկի նախկին հիվանդներից ոմանք ցուցմունք են տվել դատարանում: Նրանցից մեկն ասել է. «Ֆատան հրեշ և խաբեության վարպետ է: Ես կյանքիս 3 տարին եմ ծախսել քաղցկեղի դեմ բուժման համար և ատում եմ այդ մարդուն: Ինչ-որ մեկը կարող է նրան ներել, բայց ոչ ես: Գուցե Աստված ների»:

Հիվանդների ցուցմունքներից ակնհայտ է դարձել, որ նրանցից ոմանք ընդհանրապես քաղցկեղ չեն ունեցել, ուրիշներին Ֆատան բուժել է հիվանդության ոչ այն տեսակի դեմ, ոմանց էլ նշանակել է դեղամիջոցներ ու պրոցեդուրաներ, որոնց անհրաժեշտությունը չի եղել:

Այդ ամենի դիմաց բժիշկը փող է ստացել: Երկու տարում նա հարստացել է 25 մլն դոլարով:

Մեղադրող կողմի տեղեկությամբ՝ ավելի քան 500 մարդ է տուժել բժշկի գործողություններից, մինչև 2013թ. նրան ձերբակալելը: Դատախազությունը պահանջել է սահմանել հնարավոր առավելագույն պատիժ՝ 175 տարվա ազատազրկում: Փաստաբանները խնդրում են 25 տարվա բանտարկություն:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ