Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Գլխի փոխպատվաստման աշխարհում առաջին թեկնածուն հանդիպել է իր վիրաբույժի հետ. med.news.am

Գլխի փոխպատվաստման աշխարհում առաջին թեկնածուն հանդիպել է իր վիրաբույժի հետ. med.news.am

Իտալացի վիրաբույժ Սերժիո Կանավերոն, ով պատրաստվում է գլխի փոխպատվաստման աշխարհում առաջին վիրահատությունն իրականացնել, եւ ռուսաստանցի ծրագրավորող Վալերի Սպիրիդոնովը, ով պատրաստ է այդպիսի վիրահատություն անցած աշխարհում առաջին մարդը դառնալ, հանդիպել են ԱՄՆ-ում:

Կանավերոն Սպիրիդոնովի ներկայությամբ գործընկերների համար այն տեխնոլոգիայի շնորհանդեսով է հանդես եկել, որի միջոցով մոտավորապես երկու տարի անց պատրաստվում է իրականացնել վիրահատությունը: Որոշ փորձագետները թերհավատորեն են վերաբերվում Կանավերոյի զեկույցին: Նրանց խոսքով՝ վիրահատությունը տեսականորեն հնարավոր է, սակայն տեխնոլոգիաները դեռեւս մինչեւ վերջ մշակված չեն:

Ինքը Սպիրիդոնովը հայտնել է, որ նախկինի պես հավատացած է, որ վիրահատությունը հաջող կանցնի:

«Մենք մեծ համատեղ ապագա ունենք: Ես եւ Սերժիոն ամեն ինչ անելու ենք, որ այս պլանները իրականություն դառնան: Ես չեմ վախենում: Ես ինժեներ եմ եւ հասկանում եմ, որ կան քայլեր, որոնք անհրաժեշտ են հաջողության հասնելու համար, եւ մենք կձեռնարկենք այդ քայլերը», - լրագրողների հետ զրույցում նշեց Վլադիմիր քաղաքում բնակվող ծրագրավորողը:

Հիշեցնենք՝ Կանավերոն պատրաստվում է 2017 թվականին իրականացնել գլխի փոխպատվաստման աշխարհում առաջին վիրահատությունը: Փոխպատվաստման առաջին թեկնածուն դարձավ Վալերի Սպիրիդոնովը, ով մկանային ատրոֆիայի պատճառով գրեթե չի կարողանում շարժվել:

Սկզբնաղբյուր. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ