Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Հնդիկի օրգանիզմից ձմերուկի չափի երիկամային քարեր են հանել. 1in.am

Հնդիկի օրգանիզմից ձմերուկի չափի երիկամային քարեր են հանել. 1in.am

Հնդիկ բժիշկները Նյու Դելիի 66-ամյա բնակիչ Կեյպլշվար Լալ Դասի մարմնից ռեկորդային չափի երիկամային քարեր են հանել: Դրանցից յուրաքանչյուրը կշռել է ավելի քան 5 կգ և եղել է ձմերուկի չափ: Վիրահատությունը տևել է 5 ժամ և հաջող է անցել, հայտնում է Mirror-ը:

 

Թոշակառուն, ով կլինիկա է դիմել հազի և որովայնի ցավի բողոքներով, պարզվում է՝ ամենամեծ երիկամային քարերն է ունեցել, որոնք երբևէ տեսել են հնդիկ բժիշկները:

 

«Դրանք պարզապես հսկայական էին և ամուր կպած լյարդին ու հաստ աղիքին: Այդ երիկամային քարերի հեռացման վիրահատությունն ամենաբարդ միջամտություններից էր, որ իրականացրել ենք ենք»,- ասել է վիրաբույժ Մուկուր Դիպի Ռեյը:

 

Վիրահատությունից հետո հիվանդն ասել է, որ երկար տարիներ անց առաջին անգամ իրեն լավ է զգում:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ