Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Գիտնականները նոր տեսակի ցողունային բջիջներ են բացահայտել. news.am

Գիտնականները նոր տեսակի ցողունային բջիջներ են բացահայտել. news.am

Սոլկի կենսաբանական հետազոտությունների գիտնականները բազմապոտենտ նոր ցողունային բջիջներ են բացահայտել՝ այսինքն, այնպիսի բջիջներ, որոնք կարող են փոխակերպվել ցանկացած հյուսվածքի:

 

Այս բջիջների «արդիականացումը», գիտնականների խոսքով, կախված է զարգացող էմբրիոնում նրանց դիրքից՝ ի տարբերություն այլ ցողունային բջիջների, որոնց ֆունկցիաները որոշվում են՝ կախված օրգանիզմի զարգացման փուլից:

 

«Մեր կողմից բացահայտած սպեցիֆիկ ցողունային բջիջները կարող են ապահովել մեծ առաջընթաց հիվանդությունների զարգացման եւ էվոլյուցիայի հետազոտություններում, ինչպես նաեւ կարող են բուժման նոր մեթոդների հիմք դառնալ», - նշեց հետազոտության առաջատար հեղինակ պրոֆեսոր Խուան Կառլոս Իսպիզուա Բելմոնտեն (Juan Carlos Izpisua Belmonte):

 

Հետազոտողները նոր տեսակի այս բջիջներն անվանել են rsPSC` ռեգիոնալ բազմապոտենտ ցողունային բջիջներ: Այսպիսի բջիջներ լաբորատորիայում աճեցնելը շատ ավելի հեշտ է, քան սովորական ցողունային բջիջները, ինչը մեծ առավելություն է այսպիսի բջիջների լայնամասշտաբ արտադրության համար:

 

Իսպիզուա Բելմոնտեի թիմը վերլուծել է նոր բջիջները եւ պարզել, որ rsPSC-ն հատուկ մոլեկուլյար եւ մետաբոլիկ հատկություններ ունի, ինչպես նաեւ նոր էպիգենետիկ հետքեր: Վերջիններս իրենցից ներկայացնում են ԴՆԹ քիմիական մոդիֆիկացիաներ, որոնք պատասխանատու են այն բանի համար, թե որ գեներն են ակտիվանալու կամ դեակտիվանալու այս կամ այն փուլի ընթացքում:

 

Համապատասխան հոդվածը լույս է տեսել Nature ամսագրում:

 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ