Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Ֆրանսիայում վախճանվել է արհեստական սրտի երկրորդ սեփականատերը. 1in.am

Ֆրանսիայում վախճանվել է արհեստական սրտի երկրորդ սեփականատերը. 1in.am

Ֆրանսիայում 69 տարեկանում արյան շրջանառության անբավարարությունից վախճանվել է երկրորդ տղամարդը, ով արհեստական սիրտ է ստացել, փոխանցում է Reuters գործակալությունը:

Գործակալության փոխանցմամբ՝ տղամարդու մահը վրա է հասել մայիսի 2-ին, սակայն ԶԼՄ-ներին այդ մասին հայտնի է դարձել միայն երկուշաբթի օրը: Հաղորդվում է նաև, որ մահվան նախօրեին տղամարդը տեղափոխվել է Նանտ քաղաքի հիվանդանոց:

Ներկա պահին արհեստական սիրտ ստեղծող Carmat ընկերությունն ուսումնասիրում է դեպքը՝ արհեստական սրտի երրորդ սեփականատիրոջը նման հետևանքներից ապահովագրելու նպատակով:

Աշխարհում սրտի առաջին փոխպատվաստումն իրականացվել է 2013 թ. դեկտեմբերի կեսերին: Սակայն 76-ամյա տղամարդը 2,5 ամիս անց մահացել է մեխանիզմի աշխատանքի խափանման պատճառով:

2014թ. ամռանը 900 գրամ կշռող արհեստական սիրտը փոխպատվաստվել է ավելորդ քաշից տառապող 68-ամյա տղամարդուն: Կես տարի անց տղամարդը նորմալ կյանքի է վերադարձել:

2015 թ. ապրիլին հայտնի է դարձել արհեստական սրտի փոխպատվաստման ևս մեկ հաջող փորձի մասին:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 3dnews.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ