ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ
Կենսատեխնոլոգները կարողացել են ստեղծել ԴՆԹ-ռոբոտներ. 1in.am
Գիտնականների միջազգային խումբը մեթոդ է ստեղծել, որը հնարավորություն է տալիս ԴՆԹ-ի կարճ մոլեկուլներից ստեղծել նանոմեքենաներ՝ ունակ ինքնուրույն վերահավաքվելու և փոխելու իրենց կառուցվածքը, ինչն ինժեներներին հնարավորություն կտա արդեն պատրաստ մասնիկներից բարդ ու բազմաֆունկցիոնալ ռոբոտներ հավաքել: Այս մասին ասվում է Science ամսագրում հրապարակված հոդվածում:
Այսօր մեծ մասամբ ԴՆԹ-ի հիման վրա նանոմեքենաների դեպքում օգտագործվում է դրանց հավաքման հատուկ դաս, որոնք գիտական հասարակության մեջ հայտնի են ընդհանուր «ԴՆԹ-օրիգամի» անունով: Այդ մեթոդի դեպքում կենսամեքենաների ցանկացած մասի համար հիմք է ծառայում ԴՆԹ-ի 1 երկար շղթան, որը միահյուսվում է անհրաժեշտ եռաչափ առարկայում մի քանի նուկլեոտիդներից՝ ԴՆԹ-ի աղյուսիկներից կարճ «գամասեղներով»:
Գերմանական Մյունխենի Տեխնիկական համալսարանից Հենդրիկ Դիթցը նշում է, որ նման նանոկառուցվածքները բավականին սահմանափակ են իրենց օգտագործման մեջ, և նրանց ձևն ու գործառույթը կարելի է տալ միայն մեկ անգամ՝ նախնական հավաքման ժամանակ:
Նրա խոսքով՝ խնդիրը հավաքման տեխնոլոգիայի մեջ է՝ «օրիգամիի» մասնիկների միավորման և ԴՆԹ-ի 1 շղթայի միաձուլման համար օգտագործվում են հենց նուկլեոտիդների միջև ամուր քիմիական կապերը, որոնք չափազանց դժվար է քանդել: Դիթցը և նրա գործընկերները գտել են այդ խնդրի լուծումը՝ օգտագործելով նույն սկզբունքները, որոնք կենդանի բջիջներն օգտագործում են բարդ սպիտակուցային մոլեկուլների հավաքման և աշխատանքի ու դեպի ԴՆԹ շղթաների հավաքման վայր նուկլեոտիդների տեղափոխման ժամանակ:
Նրանք սկսել են որպես բազային տարրեր օգտագործել ոչ թե նուկլեոտիդները կամ դրանցից «գամասեղները», այլ պատրաստի աղյուսները՝ ԴՆԹ մոլեկուլներից յուրատեսակ «լոգոյի մասնիկները»: Այդպիսի աղյուսները կարող են այլ «աղյուսների» միանալ որոշակի պայմաններում և կամայական եռաչափ կառուցվածքներ ձևավորել, իսկ հետո մասերի բաժանվել ջերմաստիճանի, միջավայրի քիմիական բաղադրության կամ այլ պարամետրերի փոփոխման դեպքում:
Ինչպես իսկական «լեգոյի մասնիկների» դեպքում, այդ շինարարական աղյուսները կարելի է այնպես ծրագրավորել, որ դրանք հնարավոր լինի հավաքել միայն որոշակի ձևով: Դա հնարավորություն է տալիս դրանցից հավաքել բարդ, շատ շարժական և բազմաֆունկցիոնալ նանո-ռոբոտներ՝ ունակ աշխատանքի վայր հասնելով ինքնահավաքվել ԴՆԹ-մասնիկների «ապուրի» տեսքով, հետո մասերի բաժանվել, երբ դրանց անհրաժեշտությունը չկա:
Այդ տեխնոլոգիայի աշխատունակությունը ցույց տալու համար Դիթցն ու նրա գործընկերները մի քանի «տրանսֆորմեր» են հավաքել, որոնք կարող են աշխատել որպես շարժիչներ, ձեռք-մանիպուլյատորներ և այլ սարքեր: Դրանց աշխատանքը հնարավոր է կառավարել՝ փոխելով լուծույթում իոնների խտությունը, ինչը դրանց ստիպում է կամ միանալ, կամ՝ անջատվել: Իր հերթին, ջերմաստիճանի բարձրացումն այդպիսի «տրանսֆորմերներին» ստիպում է փոխել ձևը և վերահավաքվել՝ միաժամանակ էներգիայի աղբյուր ծառայելով այդպիսի վերափոխումների համար:
Սակայն այդ տեխնոլոգիայի գլխավոր առավելությունը դրա պարզությունն է ինժեներների համար: Դիթցի խոսքով՝ այդպիսի ռոբոտներ կարելի է հավաքել հենց համակարգչում՝ ծրագրավորման հատուկ լեզու օգտագործելով՝ պրոցեսորի մեքենայական լեզվի նման: Գիտնականները հույս ունեն, որ այդ ճկունությունը և հարմարությունը կօգնեն ԴՆԹ-ռոբոտների տեխնոլոգիան հասցնել գործնական մակարդակի:
30.03.2015 Կարդացեք նաև
28.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ