Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Ի՞նչն է ընդանուր մարդկանց, վիրուսների ու սնկերի միջև. news.am

Ի՞նչն է ընդանուր մարդկանց, վիրուսների ու սնկերի միջև. news.am

Գենետիկական նյութի մի մասը մենք՝ մարդիկ, ժառանգել ենք կենդանի օրգանիզմների այլ տեսակներից՝ վիրուսներից, քորդավորներից եւ սնկերից: Այս մասին են հայտնում Քեմբրիջի համալսարանի գիտնականները:

 

Այս եզրահանգմանը գիտնականները եկել են կենդանիների 24 տարբեր տեսակ ուսումնասիրելուց հետո: Ուսումնասիրվող կենդանիների շարքում էին դրոզոֆիլ ճանճերը, նեմատոդները եւ, իհարկե՛, մարդը: Արդյունքները ցույց տվեցին, որ մարդու ԴՆԹ-ում պարունակվում է 145 գեն, որը մարդը ստացել է այսպես կոչված «հորիզոնական տեղափոխման» արդյունքում: Այս գեները ժառանգվել են վիրուսներից, սնկերից, բակտերիաներից եւ քորդային կենդանիներից:

 

Գեների հորիզոնական տեղափոխումը մի գործընթաց է, որի ընթացքում օրգանիզմը փոխանցում է իր նյութերը մի ուրիշ օրգանիզմի, որն իր ժառանգորդն է համարվում: Մի շարք գիտնականներ պնդում են, որ հորիզոնական տեղափոխումը հսկայական դեր է խաղացել միաբջիջ կենդանիների աշխարհում, երբ դեռ նոր էր տեղի ունենում կենդանի օրգանիզմների ձեւավորումը:

 

«Մեր հետազոտությանը հետևում  այն կարծիքը, որ հորիզոնական տեղափոխումը բնորոշ է ո՛չ միայն միկրոօրգանիզմներին, այլ նաեւ որոշիչ դեր է խաղացել շատ կենդանիների էվոլյուցիայի գործընթացում: Հնարավոր է, սա վերաբերվում է բոլոր կենդանիներին», - նշում է հետազոտության հեղինակ Ալիստեր Կրիսպը:

 

Համապատասխան հոդվածը լույս է տեսել Genome Biology գիտական ամսագրում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ ամսագրի կայքում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. hi-news.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ