ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ
Քրոնիկ հոգնածության սինդրոմը կենսաբանական բնույթ ունի. news.am
Բժիշկների միջազգային խումբը եկել է այն եզրակացության, որ քրոնիկ հոգնածության սինդրոմը կենսաբանական բնույթ ունի։ Այսպիսի եզրակացության են գիտնականներն եկել քրոնիկ հիվանդության սինդրոմով տառապող մարդկանց արյան նմուշներն ուսումնասիրելուց հետո։ Նյու Յորքի Կոլումբիայի (ԱՄՆ) գիտնականների ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում։
«Այժմ մենք ապացուցել ենք այն, ինչ գիտեին այս սինդրոմով տառապող բոլոր հիվանդները. քրոնիկ հոգնածության սինդրոմը կենսաբանական բնույթ ունի», - նշում է հետազոտության հեղինակներից մեկը՝ Մեդի Խորնիգը (Mady Hornig)։
Խորնիգն ու նրա գործընկերները հետազոտել են քրոնիկ հոգնածությամբ տառապող մարդկանց արյան գրեթե 700 նմուշ՝ համեմատելով 51 տարբեր այն մոլեկուլների կառուցվածքն ու պարունակությունը, որոնք սերտորեն կապված են իմունային համակարգի աշխատանքի եւ դրա՝ պատոգենների նկատմամբ դրսեւորած ռեակցիայի հետ։
Այս հետազոտությունը ցույց է տալիս, որ երկրագնդի բոլոր բնակիչները կարող են բաժանվել երեք խմբի՝ քրոնիկ հոգնածության սինդրոմով «նոր հիվանդացածներ», մարդիկ, որոնք այդ սինդրոմով տառապում են ավելի քան 3 տարի, եւ «վետերաններ», որոնք մշտական հոգնածություն են զգում երկար տարիների ընթացքում։
Երկրորդ խմբի կամավորների մոտ Խորնիգի թիմը այսպես կոչված ցիտոկինների դասի մոլեկուլներ է հայտնաբերել։ Նշենք, որ այս տեսակի մոլեկուլները իմունային համակարգը կառավարող յուրահատուկ ազդակի դեր են խաղում։
Որոշ այս ցիտոկինների ի հայտ գալը օրգանիզմում շատ վաղուց կապվում է սուր ինֆեկցիոն վարակների հետեւանքների հետ՝ ներառյալ Էպշտեյն-Բարրի վիրուսը, որը տարիներ շարունակ համարվում է քրոնիկ հոգնածության սինդրոմի հարուցիչ։
Ինչպես նշում են գիտնականները, այս փաստը, ինչպես նաեւ քրոնիկ հոգնածության սինդրոմի «վետերանների» օրգանիզմում ցիտոկինների բացակայությունը, խոսում է այն մասին, որ այն պայմանավորված է վիրուսային վարակներով։ Այդ վիրուսները, ներթափանցելով օրգանիզմ, խանգարում են իմունային համակարգի հավասարակշռությունը։ Խորնիգն ու նրա գործընկերները համեմատում են այս ֆենոմենը այն երեւույթի որը տեղի է ունենում երբ շարքից դուրս է գալիս մեքենայի փոխանցման տուփը՝ կարողանալով աշխատել արագության միայն մեկ ռեժիմում։
Եթե նույնիսկ սինդրոմի առաջացման պատճառները ստույգ բացահայտել չհաջողվի, միեւնույն է, այսուհետ դրա դեմ հնարավոր է պայքարել՝ նվազեցնելով բորբոքում առաջացնող ցիտոկինների քանակը, որոնք, ըստ գիտնականների, ստիպում են իմունային համակարգը մշտապես աշխատել «արտակարգ դրության» ռեժիմում։
02.03.2015 Կարդացեք նաև
28.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ