Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Մարդու մահվան ժամանակը կարելի է նախօրոք որոշել. գիտնականներ. news.am

Մարդու մահվան ժամանակը կարելի է նախօրոք որոշել. գիտնականներ. news.am

Մարդու կենսաբանական տարիքը գրանցված է ԴՆԹ-ում, ապացուցել են գիտնականները: Նրանք հետեւյալ եզրահանգումն են կատարել. մարդիկ, ում ԴՆԹ-ում կենսաբանական տարիքը գերազանցում է  իրական տարիքը, վաղաժամ են մահանում:

 

Գիտնականները լայնածավալ հետազոտություն են կատարել, որին 5 000 տարեց մարդ է մասնակցել: Ընդ որում, հետազոտությունը չորս փուլից է բաղկացած եղել,  եւ իրականացվել է 14 տարի շարունակ: Այդ ողջ ընթացքում Էդինբուրգի համալսարանի մասնագետները Ավստրալիայի եւ ԱՄՆ-ի հետազոտողների համագործակցությամբ հետեւել են հիվանդների ԴՆԹ-ի վիճակին, որի համար նրանք նախնական փուլում յուրաքանչյուր մասնակցից արյան օրինակներ են վերցրել:

 

Հետագայում մշտապես համեմատական չափումներ են իրականացվել:

 

Պարզվել է, որ հենց ԴՆԹ-ում են  գրանցված բոլոր քիմիական ռեակցիաները, որոնք տեղի են ունենում մարդու օրգանիզմում նրա կյանքի ընթացքում, եւ հենց այդ ռեակցիաներն են ազդում կենսաբանական տարիք վրա: Եվ, ըստ այդմ, նաեւ կյանքի տեւողության վրա, գրում է Daily Mail-ը, ուստի որքան շատ է կենսաբանական տարիքը, այնքան ավելի արագ է մարդը մահվան մոտենում:

 

«Հետազոտությունը ընդարձակում է երկարակեցության եւ առողջ ծերության մասին պատկերացումները: Նաեւ բարելավում է կյանքի տեւողության կանխատեսումը՝ ներառելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ ծխելը, շաքարախտը եւ սիրտ-անոթային հիվանդությունները»,-հայտարարել է հետազոտության հեղինակ, Ծերության ճանաչողական խնդիրների կենտրոնի եւ Էդինբուրգի համալսարանի պորֆեսոր Յան Դերին:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. zdorovieinfo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ