Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Տղայի գանգի մի մասը փոխպատվաստել են նրա որովայնում կյանքը փրկելու համար. news.am

Տղայի գանգի մի մասը փոխպատվաստել են նրա որովայնում կյանքը փրկելու համար. news.am

Մեծ Բրիտանիայի Սաութամփթոնի կլինիկայում օրիգինալ վիրահատություն են կատարել՝ փրկելու 9-ամյա տղայի կյանքը. բժիշկները ժամանակավորապես հեռացրել են նրա գանգից մի հատված եւ երեք շաբաթով փոխպատվաստել նրա որովայնում:

 

Ջահֆարի Մարտինին հարվածել է մեքենան, երբ վերջինս երթեւեկում էր չաշխատող արգելակներով: Ստացած տրավմայի արդյունքում նրա ուղեղն այուցվել է, իսկ գանգը սկսել սղմել նրան՝ սպառնալով փոքրիկի կյանքին: Երբ բժիշկները որոշել են անսովոր վիրահատություն կատարել՝ ուղեղի վրա ներգանգային ճնշումը նվազեցնելու համար, նյարդավիրաբույժները նրա գանգից հատված են հեռացրել (չափահաս մարդու ձեռքի չափով) եւ 17 օրով փոխպատվաստել նրա որովայնում՝ ուղեղին հնարավորություն ընձեռնելու վերականգնվել: Այնուհետեւ բժիշկները ոսկորը իր տեղն են վերադարձրել, իսկ երեք ամիս անց Ջաֆարին արդեն ի վիճակի է եղել դպրոց հաճախել եւ բնականոն կյանքով ապրել:

 

Ինչո՞ւ են բժիշկները որոշել տղայի ոսկորը հենց նրա որովայնում պահել: Պատասխանը պարզ է: Անցյալում այդ նպատակի համար օգտագործվում էին հատուկ բժշկական սառնարաններ, սակայն հաճախ օրգանիզմը չի ընդունում այդպիսի սառնարաններում պահվող օրգանները: Իսկ հիվանդի որովայնը ստերիլ է, եւ նրա օրգանիզմը դժվար թե մերժի մարմնում «պահպանվող» օրգանը կամ ոսկորը:

 

Նշենք, որ փոքրիկը Չելսի ֆուտբոլային ակումբի երկրպագու է, եւ թիմի ավագ Ջոն Թերին նրան արագ ապաքինվելու ցանկություններով բացիկ է ուղարկել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ