Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Բրիտանացին կոմայից դուրս գալուց հետո իրեն դրել է հոլիվուդյան աստղի տեղ ու սկսել անթերի ֆրանսերեն խոսել. tert.am

Բրիտանացին կոմայից դուրս գալուց հետո իրեն դրել է հոլիվուդյան աստղի տեղ ու սկսել անթերի ֆրանսերեն խոսել. tert.am

Երիտասարդ բրիտանացի Ռորի Քրթիսն ապշեցրել է բոլորին, այդ թվում նաև ինքն իրեն, երբ կոմայից դուրս գալուց հետո բառի բուն իմաստով դարձել է լիովին այլ մարդ:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, ծանր ավտովթարից հետո բժիշկներին հաջողվել է փրկել նրան` նոր փորձարարական դեղամիջոցի շնորհիվ: Սակայն ոչ-ոքի մտքով չէր կարող անցնել, որ գանգուղեղային վնասվածքների բուժման համար նախատեսված նոր դեղամիջոցը կունենա արտասովոր կողմնակի ազդեցություն:

 

Ապաքինվելուց հետո ֆուտբոլիստ Քրթիսը ո՛չ միայն չի հիշել տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին, այլև իր մեջ բացահայտել է նոր կարողություններ:

 

Մասնավորապես՝ նա սկսել է անթերի արտասանությամբ ֆրանսերեն խոսել, ինչն ուղղակի ապշեցրել է Քրթիսի բարեկամներին, ովքեր Ֆրանսիայի հետ որևէ կապ չունեն:

 

Բացի այդ, երիտասարդը կոմայից դուրս գալով, մոռացել է իր ով լինելն ու համոզված է եղել, որ ինքը հոլիվուդյան դերասան Մեթյու ՄքՔոնախին է:

 

Աղբյուրը նշում է, որ հիվանդը սկսել է վերագտնել ինքն իրեն կոմայից դուրս գալուց 1 շաբաթ անց: Այժմ նա թողել է սպորտն ու աշխատում է որպես վարսահարդար: Եվ թեև Քրթիսն արդեն իրեն հոլիվուդյան դերասան չի համարում, սակայն առաջվա պես անթերի ֆրանսերեն է խոսում, որն անցել է դպրոցում՝ տարրական դասարաններում։

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ