Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Լույս ճառագայթող կոնտակտային լինզաներ են ստացել 3D-տպիչով. 1in.am

Լույս ճառագայթող կոնտակտային լինզաներ են ստացել 3D-տպիչով. 1in.am

Փրինսթոնի համալսարանի ինժեներները 3D բարդ տպագրության նոր մեթոդ են ներկայացրել: Գիտնականները կոնտակտային լինզաներ են ստեղծել, որոնք միավորում են պոլիմերներ և իսկական միկրոսկոպիկ լուսադիոդներ: Այդ լինզաները բառացիորեն լույս են ճառագայթում, սակայն, ընդհանրապես, պիտանի չեն աչքերին կրելու համար, հաղորդվում է Nano Letters ամսագրում:

«Մենք յուրահատուկ սարք ենք ստեղծել՝ չմտածելով, որ այն գործնական կիրառություն կգտնի: Մեր լինզաները պետք չէ կրել աչքերին թեկուզ այն պատճառով, որ դրանք սնուցման արտաքին աղբյուր չունեն»,- պատմում է ուսումնասիրության առաջատար հեղինակ Մայքլ Մաքալպինը:

«Աշխատանքը ցույց է տալիս, որ ժամանակակից մեթոդներն ու տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս 3D-տպիչով բարդ էլեկտրոնիկա տպել, ներառյալ՝ կիսահաղորդիչներ»,- նշում է Մաքալպինը:

Կոնտակտային լինզաները կոշտ պլաստիկից են: Հետազոտողներն օգտագործել են հատուկ նանոբյուրեղներ՝լուսադիոդների ստեղծման համար քվանտային կետեր , որոնք ունակ են լույս գեներացնել ալիքի անհրաժեշտ երկարությունից: Փոխելով քվանտային կետերի չափերը՝ գիտնականները կարող են փոփոխել ճառագայթվող լույսի գույնը:

«3D-տպագրության մասին բառացի խոսելով՝ կարելի է ասել, որ քվանտային կետերը մեզ մոտ հանդես են եկել թանաքի դերում: Մի քանի փորձի արդյունքում մենք կարողացանք ստանալ արտանետվող ճառագայթների երկու գույն՝ կանաչ և նարնջագույն»,- ասում է Մաքալպինը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
Պարբերականի էլեկտրոնային տարբերակի հովանավոր.

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ