Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Ամերիկացի բժիշկները մեքսիկացի տղայի ուսից հսկա ուռուցք են հեռացրել. 1in.am

Ամերիկացի բժիշկները մեքսիկացի տղայի ուսից հսկա ուռուցք են հեռացրել. 1in.am

11-ամյա մեքսիկացի տղան, ով տառապում էր հսկա ուռուցքից, ԱՄՆ-ում ենթարկվել է վիրահատության: Այս մասին հայտնում է ABC-ն: Խոսե Անտոնիո Ռամիրես Սերանոն վիրահատվել է երկուշաբթի՝ Նյու Մեքսիկո նահանգի համալսարանին կից Մանկական հիվանդանոցում: Հսկա ուռուցքը գրավել էր նրա պարանոցը, ուսի և կրծքավանդակի մի մասը:

 

Վիրահատությունը տևել է ավելի քան 12 ժամ: Տղային ուռուցքից ազատել են 25 մասնագետներ: Բժիշկների խոսքով՝ ապաքինումը դեռ երկար կտևի:

 

Թմրակարտելների ակտիվ գործունեության կենտրոն համարվող Սյուդադ Խուարեսից դուրս բերելու հարցում նրան ու նրա ծնողներին աջակցել էր ամերիկյան կողմը: Երբ նրա պատմությունն ու լուսանկարները հայտնվել էին համացանցում, նվիրատվությունների հոսքը երկար սպասեցնել չէր տվել: Դրամահավաքը կազմակերպել էր բապտիստական եկեղեցին: Տղայի մոտ ախտորոշվել էր լիմֆանգիոմա: Ուռուցքն այնքան էր մեծացել, որ արդեն ազդում էր նրա տեսողության վրա:

 

Տղան դեռևս պետք է ենթարկվի ուսի ոսկրի վերակառուցման և ավելորդ մաշկի հեռացման վիրահատությունների:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ