Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Տարօրինակ հիվանդությունը վնասում է չինացիների վերջույթները. news.am

Տարօրինակ հիվանդությունը վնասում է չինացիների վերջույթները. news.am

Չինաստանի հարավային նահանգների բնակիչների շրջանում նոր՝ ձեռքերի եւ ոտքերի դեֆորմացիա, խեղում եւ պալարակալում առաջանող ու բժիշկներին գլխիկոր թողնող ծանր հիվանդություն է գլուխ բարձրացրել:

 

Հիվանդության ճիրաններում հայտնված մարդկանց մոտ երբեմն նաեւ վերջույթների ոսկրերի ձեւախեղում է նկատվում: Արդյունքում չինացիները տարիներ շարունակ տառապում են հոդացավերից եւ դրանց պատճառով աշխատունակությունը կորցնում, հաղորդում է The Daily Mail-ը:

 

Գլխավորապես գյուղական բնակավայրերով աչքի ընկող նահանգների բնակչությանն ի օգնություն աճապարած բժիշկները ձեռնունայն են վերադարձել՝ քիչ թե շատ համոզմունք ունենալով, որ գյուղացիների տառապանքների պատճառը Kashin-Beck անվանումը կրող՝ «ոսկրերի մեծ հիվանդություն» անվամբ հայտնի խանգարումն է, որ մինչ այժմ միայն Չինաստանում, Սիբիրում ու Հյուսիսային Կորեայում է գլուխ բարձրացրել եւ ջրի ու սնունդի մեջ սելենիումի պակասով է բնորոշվում:

 

Հիշյալ քիմիական տարրը կենսական նշանակություն ունի՝ մարդու առողջության համար, թեեւ մեծ ծավալներով կիրառման դեպքում թունավորման պատճառ կարող է դառնալ:

 

Տարածաշրջան մեկնած բժիշկները միայն Հեչի քաղաքի արվարձանային Յալոնգ բնակավայրում 20 այդպիսի հիվանդների են հանդիպել: Հատկանշական է, որ խոսքը գլխավորապես տղամարդկանց մասին է, թեեւ կանանց պարագայում եւս ախտահարումը բացառված չէ:

 

«Բազմաթիվ դեպքերում խոսքը միայն տգեղ տեսքի մասին չէ. հիվանդությունը նաեւ նշանակալիորեն մարդու աշխատունակության վրա կարող է անդրադառնալ: Իսկ դա իսկական աղետ է՝ գյուղական համայնքում գլխավորապես ֆիզիկական աշխատանք իրականացնող բնակչի համար», - նշել է դոկտոր Լի Վու-ն:

 

Օրինակ, 38-ամյա Լու Գիյուն, ով դեռեւս 12 տարի առաջ է հիվանդության ծանրությունն իր մաշկի վրա զգացել, միայն թեթեւ տնտեսական աշխատանքի է ընդունակ: Նրա խոսքով, համագյուղացիներից շատերն են տառապանքներից ազատվելու համար բժիշկների օգնությանը դիմել, սակայն մինչ այժմ ոչ-ոք հստակ չգիտի, թե ինչ է իրենց հետ կատարվում:

 

«Բազմաթիվ մարդկանց գիտեմ, ովքեր այս կամ այն բուժհաստատության օգնությանն են դիմել, սակայն ոչ-ոքի չի հաջողվում խնդրի էությունը պարզել: Չնայած լավ է, որ մասնագետներ են եկել ու իրենց աչքով ամեն ինչ տեսել», - անկեղծացել է նա:

  

Մինչ այդ, դոկտոր Վուն գործընկերների հետ միասին տեղաբնակներին մատակարարվող ջրի եւ սննդամթերքի հետազոտություններ էր իրականացնում՝ հույս ունենալով գոնե հաստատումը գտնել այն ենթադրության, որ գյուղացիների դժբախտության պատճառն, իրոք, Kashin-Beck խանգարումն է:

 

Այդուհանդերձ, հատկանշական է, որ հիշյալ հիվանդությունն անբուժելի է համարվում, սակայն վիրահատությամբ կամ ֆիզիկական թերապիայի օգնությամբ կարելի է ախտանշանների վերացման հասնել:

 

Ինչեւէ, քանի դեռ հետազոտություններն ընթացքի մեջ են, դեռեւս վաղ է միաշնանակ պնդել, թե չինացի բուժաշխատողները հենց այդ՝ սովորաբար երեխաների մոտ ի հայտ եկող խանգարման հետ գործ ունեն:

 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ