Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Բժիշկները 4 կգ-անոց մազագունդ են դեռահասի ստամոքսից հեռացրել. news.am

Բժիշկները 4 կգ-անոց մազագունդ են դեռահասի ստամոքսից հեռացրել. news.am

Ղրղզստանում անհետաձգելի վիրահատության ենթարկված դեռահասի ստամոքսից 4 կգ կշռող մազագունդ է հեռացվել: Հիվանդանոց տեղափոխված 18-ամյա Այփերի Ալեքսեեւան ստամոքսի շրջանում սոսկալի ցավեր ուներ եւ այլեւս չէր կարող որեւէ բան ուտել կամ խմել:

 

Ռենտգեն հետազոտության արդյունքները ցույց էին տվել, որ աղջկա մարսողական համակարգին հսկայական չափերի մազագունդ է խանգարում, ինչը մայրաքաղաք Բիշկեկում գործող բուժհաստատության մասնագետներին ստիպել էր անհետաձգելի վիրահատություն նախաձեռնել:

 

«Երբ ծնողները բերեցին նրան, արդեն շատ էր նիհարել: Հարկ էր անմիջապես վիրահատել», - նշել է հիվանդանոցի ավագ վիրաբույժ դոկտոր Բահադիր Բեբեզովը:

 

Հետագայում պարզվել է, որ Ալեքսեեւան մազերի ծայրերն ատամներով պոկելու եւ անգամ գորգի վրա հավաքված վարսերն ուտելու սովորություն է ունեցել, հաղորդում է FoxNews-ը:

 

Բեբեզովի հավաստիացմամբ, առանց վիրահատության աղջիկը ծայրահեղ թերսնման եւ ջրազրկման զոհը կարող էր դառնալ:

 

«Վիրահատությունը միակ ելքն էր. խնդիրը լուծելու այլընտրանք չկար: Ստամոքսն այնպես էր մազերով եւ բրդի կտորներով խցանվել, որ, երբ թեթեւակի բացվածք արեցինք, ողջ պարունակությունն անմիջապես դուրս շպրտվեց», - նշել է մասնագետը:

 

Ալեքսեեւան ներկայումս ապաքինման է գնում եւ խոստանում է այլեւս մի հատիկ մազ անգամ բերանը չտանել:

 

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. medikforum.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ