Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Քիմիկոսների ստեղծած սպիտակուցը կպաշտպանի քիմիական զենքից

Քիմիկոսների ստեղծած սպիտակուցը կպաշտպանի քիմիական զենքից

Հետազոտողները հայտնաբերել են նյութ, որը կարող է պաշտպանել օրգանոֆոսֆատից, ինչն օգտագործվում է որպես քիմիական զենք (զարին գազ): Նրանց աշխատանքի արդյունքները հրապարակվել են ChemBioChem ամսագրում:

Խոսքը ֆոսֆոտրիէսթերազա կոչվող սպիտակուցի մասին է: Սպիտակուցը կարողանում է ցրել օրգանոֆոսֆատները, սակայն մի թերություն ունի` բարձր ջերմաստիճանի դեպքում անկայուն է:

Քիմիկոսները սինթեզել են փոքր-ինչ փոփոխված սպիտակուցը, որը կայուն է դարձել և չի կորցրել իր` օրգանոֆոսֆատները ցրելու հատկությունը:

Հետազոտության հեղինակները կարծում են, որ այն կարելի է կիրառել գազային հարձակման դեպքում նյարդային համակարգը պաշտպանելու համար:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ