Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Հնդիկ վիրաբույժները դեռահասի բերանից 232 հատ մեծ ու փոքր ատամ են հանել (լուսանկարներ)

Հնդիկ վիրաբույժները դեռահասի բերանից 232 հատ մեծ ու փոքր ատամ են հանել (լուսանկարներ)

Հնդկաստանի Մումբայ քաղաքում վիրաբույժները 17-ամյա Աշիկ Գավայիի բերանի խոռոչից 232 հատ տարբեր չափերի ատամ հեռացնելուց հետո կարծում են, որ իրենք համաշխարհային ռեկորդ են սահմանել, հայտնում է Al Arabiya-ն։

Նշվում է, որ դեռահասը դիմել է բժիշկներին, երբ նրա ստորին ծնոտի աջ հատվածն անբնական ուռել է։ Արդյունքում մասնագետները պարզել են, որ նրա մոտ առկա է օդոնտոմա (բարորակ ուռուցք)։ Վիրահատությունը տևել է 7 ժամ։

«Մենք կարծում էինք, որ դա սովորական վիրահատություն է լինելու, սակայն երբ բացեցինք ուռուցքը, դրանում հայտնաբերեցինք բազմաթիվ մեծ ու փոքր ատամներ»,-պատմել է վիրաբույժներից մեկը։

Նշվում է, որ համաշխարհային բժշկական պրակտիկայում մարդու բերանի խոռոչից ամենաշատը հանել են 37 ատամ։ Ուստի չի բացառվում, որ հնդիկ վիրաբույժներն, իրոք, ռեկորդ են սահմանել։

 

../uploades/folder_1/20142507085348416.jpg ../uploades/folder_1/20142507085407665.jpg ../uploades/folder_1/20142507085611629.jpg

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ