Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Խորվաթ տղամարդը կարողանում է հիվանդություններ բուժել` ենթադրաբար հզոր հայացքի շնորհիվ

Խորվաթ տղամարդը կարողանում է հիվանդություններ բուժել` ենթադրաբար հզոր հայացքի շնորհիվ

Բրահցո անունով խորվաթ տղամարդն իր  յուրահատուկ տաղանդի շնորհիվ մեծ ճանաչում է ձեռք բերել Եվրոպայում։ Ինչպես նշում է Oddity Central-ը, նա կարողանում է բուժել ծանր հիվանդություններով տառապող մարդկանց՝ ընդամենը մի քանի րոպե նայելով նրանց։

Թեև վերոնշյալը կարող է անհավատալի թվալ ընթերցողներից շատերի համար, այդուհանդերձ, հարյուրավոր մարդիկ պնդում են, որ իրենց ախտերն ու ցավերն ամբողջությամբ վերացել են Բրահցոյի հզոր հայացքից հետո։

46-ամյա տղամարդն իր մասին պատմել է, որ վարում է նորմալ կյանք, ունի կին, երեխաներ, ծխում է, ալկոհոլ օգտագործում, սակայն այդ ամենը նրան չի խանգարում մարդկանց բուժելու համար։

Աղբյուրը հավելում է, որ նրա հայացքն այնքան զորեղ է, որ հղի կանանց չի թույլատրվում Բրահցոյի մոտ այցելության գնալ։

Տղամարդը նշել է, որ  արևի հետ բացառիկ կապի միջոցով ինքը ստանում է աստվածային էներգիա, որն այնուհետև փոխանցում է դրա կարիքն ունեցողներին։

Նա նաև հավելել է, որ աշխատում է խիստ սահմանափակումներով զրուցել մարդկանց հետ, որպեսզի չկորցնի իր էներգիան։

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ