Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Բրիտանացի բժիշկներին հաջողվել է փրկել 24-շաբաթական ծնված երեխայի կյանքը

Բրիտանացի բժիշկներին հաջողվել է փրկել 24-շաբաթական ծնված երեխայի կյանքը

Բրիտանացի բժիշկներին հաջողվել է անել գրեթե անհնարինը՝ ընդունել 24-շաբաթական աղջիկ երեխայի ծնունդը։ Մեծ Բրիտանիայում այդ ժամկետում գտնվող հղիությունը դեռևս կարելի է արհեստականորեն ընդհատել, քանի որ համարվում է, որ պտուղը դեռևս չի հասցրել վերջնականապես ձևավորվել, գրում է mirfactov.com-ը։

 

Այս փոքրիկը հերքել է բժիշկների բոլոր կանխատեսումները։ Այսօր Էմիլի Գրեյսը մոտ 24-շաբաթական է, կշռում է մոտ 500 գր և գտնվում է նորածինների վերակենդանացման բաժանմունքում։ Նրա մայրը դեռևս հնարավորություն չունի գրկելու իր երեխային։

 

Նորածինն այնքան փոքր է եղել, որ տեղավորվել է բժշկի ձեռքի ափի մեջ։ Շոտլանդական Edinburgh Royal Infirmary հիվանդանոցի բժիշկներն ամբողջ օրը հերթապահում են երեխայի մոտ՝ նրա կյանքը փրկելու համար։

 

«Երբ ես նրան տեսա առաջին անգամ, ուղղակի ապշած էի։ Ես չէի դադարում լացել, ես շոկի մեջ էի։ Նրան անմիջապես միացրին սարքավորումներին և տեղափոխեցին վերակենդանացման բաժին, սակայն 3 օր անց Էմիլին սկսեց ինքնուրույն շնչել»,- պատմել է երեխայի մայրը։

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ