Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Առաջին անգամ աշխարհում կենդանի օրգանի ռեգեներացիա է կատարվել

Առաջին անգամ աշխարհում կենդանի օրգանի ռեգեներացիա է կատարվել

Էդինբուրգի համալսարանի գիտնականների թիմն առաջին անգամ վերականգնել է կենդանի օրգան մկների մոտ: Նրանց հաջողվել է վերականգնել թիմուսը՝ սրտին հարակից օրգան, որն արտադրում է կարեւոր իմունային բջիջներ, հաղորդում է Medical Xpress-ը:

 

Շատ ծեր մկների մոտ թիմուսի երիտասարդացման համար գիտնականները վերականգնել են տարիքի հետ ապաակտիվացող բնական մեխանիզմը: Թիմուսի ֆունկցիան վերականգնվել է, եւ մկների մոտ T-բջիջներ կոչվող արյան սպիտակ բջիջների քանակը՝ որոնք անհրաժեշտ են վարակների դեմ պայքարի համար, կտրուկ ավելացել է:

 

Հետազոտությունը կատարվել է Էդինբուրգի համալսարանի ռեգեներատիվ բժշկության բժշկական հետազոտությունների խորհրդի կենտրոնի գիտնականների ղեկավարության ներքո:

 

Թիմուսը տարիքի հետ «մաշվում է», եւ այդ պատճառով է, որ ծեր մարդիկ ավելի շատ են ենթակա գրիպի նման ինֆեկցիոն հիվանդությունների: Նրա վերականգնումը կարող է Դի-Ջորջիի համախտանիշով հիվանդներին հույս ներշնչել՝ գենետիկական հիվանդություն, որը խոչընդոտում է թիմուսի նորմալ զարգացումը:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. 13min.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ