Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Չինացի կենսաբանները սովորել են «խմբագրել» կապիկների գենը

Չինացի կենսաբանները սովորել են «խմբագրել» կապիկների գենը

Չինացի գենետիկներին հաջողվել է ճշտությամբ «խմբագրել» կապիկների սաղմի գենը՝ արդյունքում ստանալով մուտացիայի ենթարկված ձագերի: Դա թույլ կտա ապագայում ստեղծել մարդկային հիվանդություններ ունեցող կապիկների ու դրանց օգնությամբ բուժման եղանակներ որոնել, ասվում է Cell ամսագրում հրապարակված հոդվածում:

 

Այժմ գիտնականները լայնորեն օգտագործում են տրանսգենային մկների ու առնետների մարդկանց հիվանդությունների, օրինակ, քաղցկեղի մոդելավորման համար: Կրծողների գեների փոփոխության տեխնիկան հիմնվում է վերախմբավորման, ԴՆԹ մոլեկուլների հատվածների փոփոխության վրա: Այս մեթոդը չի գործում կապիկների դեպքում: Բացի այդ, որոշ հիվանդություններ, ինչպես օրինակ, նյարդային համակարգի խանգարումները, դժվար է մոդելավորել կրծողների վրա:

 

Մինչ այժմ կապիկների գեների «խմբագրման» համար կիրառվում էին ԴՆԹ բջջում գենի տվյալ հատվածում վարակի ներմուծմամբ: Սակայն այդ դեպքում դժվար է վերահսկել արդյունքը: Չինացի գիտնականներն առաջին անգամ պրիմատների վրա կիրառել են CRISPR/Cas9 մեթոդը, որի ժամանակի օգտագործում են ՌՆԹ հատվածներ: Նրանց Cas9 տարրն ուղղում են ԴՆԹ-ի տրոհված մոլեկուլի անհրաժեշտ հատված:

 

Նանկինի բժշկական համալսարանի գիտնականները մեթոդը փորձել են կապիկների բջիջների վրա, ինչից հետո մակակների 186 սաղմերի վրա միաժամանակ երեք գեն են փոխել: Այնուհետև 83 սաղմ գիտնականները ներարկել են 29 էգ մակակների: Դրանցից մեկը հաջողությամբ երկվորյակ էգ ձագեր է ունեցել: Եւս 8 կապիկ դեռ ձագեր չեն ունեցել: Ձագերի գեների վերլուծությունը ցույց է տվել, որ նրանց մոտ առկա է ծրագրված երեք մուտացիաներից երկուսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Սկզբնաղբյուր. news,am
Լուսանկարը. earth-chronicles.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ