Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Կինը բժիշկներին աղաչում է իրեն ազատել 108-կիլոգրամանոց ոտքից

Կինը բժիշկներին աղաչում է իրեն ազատել 108-կիլոգրամանոց ոտքից

38-ամյա Մենդի Սելլարսն անգլիական Լանկաշիրից բժիշկներին աղաչում է օգնել իրեն. կնոջ աջ ոտքը մեծանում է ապշեցուցիչ արագությամբ: Ներկայումս անգլուհու վերջույթը 108 կգ է կշռում: Նա տառապում է շատ հազվադեպ հիվանդությամբ ՝ Պրոտեի համախտանիշով: Սա ի ծնե խախտում է, որը բնութագրվում է մաշկի, ոսկորների, մկանների և հոդերի արագ մեծացումով: Հիվանդության հայտնաբերման դժավարությունն այն է, որ մարդիկ, որպես կանոն, ծնվում են առանց համախտանիշի նախանշանների, հայտնում է fedpost.ru-ն:

 

2009-ին բարեկազմ Մենդին առաջին անգամ ուշադրություն է դարձրել իր ձախ վերջույթին, որը սկսել է մեծանալ անհավանական արագությամբ: Սելլարսը բժշկի է դիմել, բայց նրանք չեն կարողացել օգնել 32-կիլոգրամանոց ոտքով հիվանդին:

 

2010-ին կինը վարակիչ հիվանդություն է տարել, որի հետևանքով վարակվել են հսկայական վերջույթի հյուսվածքները: Հիվանդության արագ զարգացման պատճառով բժիշկները ստիպված են եղել հեռացնել նրա ձախ ոտքը:

 

Դրանից հետո հիվանդությունն անցել է աջ ոտքին:

Կինն այցելել է Քեմբրիջի Ադենբրուկ հիվանդանոց, որտեղ հայտնաբերել են նրա եզակի հիվանդությունը:

 

Հիմա նա պարբերաբար այցելելու է բժիշկներին, որոնք փորձում են ոտքի աճը կանգնեցնող դեղամիջոց ստեղծել:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ