Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Բրիտանացի դերասանը զրկվել է գլխի մի մասից՝ ընկնելով 7-մետրանոց բարձրությունից

Բրիտանացի դերասանը զրկվել է գլխի մի մասից՝ ընկնելով 7-մետրանոց բարձրությունից

Անհավանական է, բայց փաստ՝ 32-ամյա բրիտանացի Լի Չերին ողջ է մնացել Թաիլանդի հյուրանոցներից մեկից՝ 7 մետր բարձրությունից ընկնելուց հետո: Բժիշկները հեռացրել են տղամարդու գանգի մեկ չորրորդ մասը: Ներկայում Մառախլապատ ալբիոնի բնակիչը նորից է սովորում քայլել, սակայն լավատեսությամբ է նայում ապագային, գրում է Daily Mail-ը:

 

Դեպքը, որը բրիտանական հայտնի The Only Way Is Essex հեռուստասերիալի մասնակցի համար կարող էր ողբերգական ավարտ ունենալ, տեղի է ունեցել 2012թ, դեկտեմբերին: Սակայն այս մասին միայն հիմա է հայտնի դարձել: 

 

Սկսնակ դերասանը մասնակցելով Թաիլանդի Կո Տաո կղզու հյուրանոցներից մեկում կազմակերպված գիշերային երեկույթին, դուրս է եկել պատշգամբ՝ մաքուր օդ շնչելու... Տղամարդն այլևս ոչինչ չի հիշում: Ականատեսները պատմում են, որ նրան հայտնաբերել են ջախջախված գանգով: 

 

Հյուրանոցի ծառայողները նրան տեղափոխել են տեղի կլինիկաներից մեկը, որտեղ հեռացրել են նրա գանգի մի մասը: Գանգի հեռացված մասը տղամարդն իր հետ տարել է ճամպրուկում: Դրա հիման վրա բժիշկները պատրաստելու են տիտանե պլաստիկ, որը կփոխարինի գլխի կորցրած մասին: 

 

Ներկայում նա արդեն կարողանում է խոսել ու քայլել, սակայն այդպես էլ չի կարողանում հիշել, թե ինչպես է ընկել:

 

Դերասանը մտադիր է իր գլուխը տեսքի բերել արդեն ապրիլին: 

 

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ