Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Մացառախոզի ասեղները կրկնակի արդյունավետ են բժշկականից. գիտնականներ

Մացառախոզի ասեղները կրկնակի արդյունավետ են բժշկականից. գիտնականներ

Գիտնականները պարզել են, որ Erethizon dorsatum հյուսիսամերիկյան մացառախոզի հատուկ փշերը կրկնակի հեշտ են մտնում մաշկի մեջ, քան նույն հաստության բժշկական ասեղները: 

 

Աշխատանքը հրապարակվել է Proceedings of the National Academy of Science ամսագրում: 

 

Erethizon dorsatum-ի ասեղները, ի տարբերություն մյուս մացառախոզերի, ունի սուր, միկրոսկոպիկ փշեր՝ ուղղված հետևի մասում: Փորձի ժամանակ գիտնականները խոզի մաշկը ծակծկել են փշերից հեռացված ասեղով ու չափել դրանց դիմադրողականությունը, ապա նույնը կրկնել նույն չափի բժշկական ասեղով

 

Պարզվել է, որ փշերով ասեղները մաշկի մեջ երկու անգամ ավելի հեշտ են մտնում, քան առանց փշերի ասեղները: Դրանք համարյա նույնքան` կրկնակի արդյունավետ են, քան բժշկական ասեղները. նրանց դիմադրողականությունը կազմում է 56 տոկոս ներարկման ժամանակ: 

 

Համակարգչային մոդելավորումը ցույց է տվել, որ փշերը հեշտացնում են ասեղի ներթափանցումը: 

 

Հեղինակները հուսով են, որ ապագայում նման միկրոկառուցվածքով ասեղներ հնարավոր կլինի ստեղծել արհեստական ճանապարհով: 

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ