Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Երիտասարդ գիտնականը ստեղծում է բակտերիաներով աշխատող մարտկոց

Երիտասարդ գիտնականը ստեղծում է բակտերիաներով աշխատող մարտկոց

Մեծ Բրիտանիայի Նյու Հեմփշիր կոմսության բնակիչ, երիտասարդ գիտնական Պրիյանկա Սատպուտը, օգտագործելով իր գիտելիքներն ու կարողությունները բնական գիտությունների ոլորտում, աշխատում է  հեղափոխական մի մարտկոցի ստեղծման վրա, որն աշխատելու է միմիայն բակտերիաների միջոցով, գրում է The Huffinghton Post-ը։

 

Եթե աղջկան հաջողվի հասնել իր նպատակին, ապա նոր գյուտը չափազանց օգտակար կլինի զարգացող  երկրներում կիրառման համար։

 

«Բակտերիաներով սնուցվող մարտկոցն իրենից կներկայացնի փոքրիկ գեներատոր,որը կթաղվի գետնի տակ, իսկ դրա մեջ կլցվի հող և բակտերիաներ. վերջինները կարտադրեն էներգիա, ինչն էլ կվերածվի էլեկտրականության։ Այս գյուտը շատ օգտակար կլինի հատկապես զարգացող երկրների համար, որտեղ էլեկտրականության բացակայությունը բազում դռներ է փակում մարդկանց առաջ»,-նշել է երիտասարդ գիտնականը։

 

Բացի այդ, Սատպուտը նշել է, որ բակտերիաներով գործող մարտկոցները կարտադրեն նաև մեթան գազ, որը կօգտագործվի ջեռուցման և սնունդ պատրաստելու խնդիրները լուծելու համար։

 

Այս ուշագրավ նախագիծն արդեն արժանացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հավանությանը, որը ֆինանսական աջակցություն է տրամադրել գիտնականին՝ իր մտահղացումը կյանքի կոչելու համար։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ