Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Ցողունային բջիջներից աճեցված հյուսվածքների` աշխարհում առաջին փոխպատվաստումը սկանդալի պատճառ է դարձել

 Ցողունային բջիջներից աճեցված հյուսվածքների` աշխարհում առաջին փոխպատվաստումը սկանդալի պատճառ է դարձել

 

Ոչ սաղմնային ծագմամբ արհեստական բազմաֆունկցիոնալ ցողունային բջիջներից աճեցված հյուսվածքների` աշխարհում առաջին փոխպատվաստման մասին ճապոնացի հետազոտող Հիսասի Մորիգուտիի սենսացիոն հայտարարության շուրջ սկանդալ է ծագել: Նրա խոսքով` փոխպատվաստման վիրահատությունը կատարվել է Հարվարդի համալսարանին կից հիվանդանոցում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

 

Սակայն այսօր Հարվարդի համալսարանն ու Մասաչուսեթսի հիվանդանոցը հայտարարել են, որ չեն արտոնել Մորիգուտիին որևէ վիրահատություն անցկացնել: Նրանց հայտարարությունում ասվում է, որ ճապոնացին հիվանդանոցում 1999-2000 թթ եղել է հրավիրված հետազոտող, սակայն դրանից հետո նա որևէ կապ չի ունեցել ո՛չ բուժհաստատության, ո՛չ էլ Հարվարդի հետ:

 

«Կիոդո» գործակալության հետ հարցազրույցում` Մորիգուտին վստահեցնում է, որ իրեն վիրահատության անցկացման համար արտոնել էր Հարվարդի համալսարանի Էթիկայի հանձնաժողովը:

 

Ներկայում Մորիգուտին ունի Տոկիոյի համալսարանին կից հատուկ հետազոտողի կարգավիճակ:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ