Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Արևը սարսափելի ազդեցություն է թողել 28 տարվա վարորդի դեմքի այն հատվածի վրա, որն ուղղված է եղել պատուհանի կողմը

Արևը սարսափելի ազդեցություն է թողել 28 տարվա վարորդի դեմքի այն հատվածի վրա, որն ուղղված է եղել պատուհանի կողմը

Բրիտանական The Daily Mail պարբերականը այսօր հրապարակել է բեռնատարի 28 տարվա վարորդի լուսանկարը, որտեղ ակնհայտ կերպով երևում է դեմքի մաշկի վրա արևի ունեցած ազդեցությունը: 69-ամյա տղամարդու դեմքի կնճռոտված հատվածը այդ տարիների ընթացքում ուղղված է եղել պատուհանի կողմը` անմիջապես արևի ճառագայթների տակ: Դեմքի ձախ հատվածի մաշկը ավելի ծեր է երևում, կնճռոտված, քան մյուս հատվածը: Լուսանկարը վկայում է մաշկի վրա արևի ծերացնող ազդեցության մասին: Լուսանկարն ուսումնասիրել է Չիկագոյի Հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները:

Այդ էֆեկտի մեղավորը արևի ուլտրամանուշակագույն UVA ճառագայթներն են, որոնք մթնոլորտում առկա են նույնիսկ ամպամած օրերին, ի տարբերույթունը UVB ճառագայթների, որոնց ազդեցության հետևանքով կարող է մաշկի քաղցկեղ առաջանալ: Մասնագետները շարունակում են մաշկի վրա արևի ճառագայթների ազդեցության ուսումնասիրությունները:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ