ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ
Գիտնականները ցողունային բջիջներից մարդու մարմնի հյուսվածք են ստացել
Բժիշկներն առաջին անգամ կարողացել են ներկայացնել մարդկային օրգանի՝ աղիքի լիարժեք արհեստական հյուսվածքը, որը ստացել են ցողունային բջիջների տեխնոլոգիայի օգնությամբ։
Այդ հյուսվածքը կկիրառվի ինչպես լաբորատոր ուսումնասիրությունների համար, այնպես էլ բուժական նպատակներով։ Այս մասին ասվում է համապատասխան փորձարկում իրականացրած ուսումնասիրողների հոդվածում, որը հրապարակվել է Nature ամսագրում։
«Սա առաջին ուսումնասիրությունն է, որը ցույց է տալիս, որ ինդուկցված պլյուրիպոտենտ ցողունային բջիջները փորձանոթի մեջ կարող են վերափոխվել մարդկային օրգանիզմի հյուսվածքի ՝ եռաչափ կառուցվածքով և աղիքի հյուսվածքի բաղադրությամբ»,– հայտարարել է Ցինցինատիի մանկական հիվանդանոցի բժշկական կենտրոնից Ջեյմս Ուելսը, որը նաև ուսումնասիրողների խմբի ղեկավարն է։
«Մենք հույս ունենք, որ մեր աշխատանքը հույս կներշնչի այն մարդկանց, որոնք տառապում են այնպիսի հիվանդություններով, ինչպիսիք են՝ էնտերոկոլիտը, կարճ աղիքի սինդրոմը, աղիքի բորբոքային և այլ հիվանդությունները»,– հայտարարել է նա։
Նշենք, որ ցողունային բջիջները մեծ հետաքրքրություն են ներկայացնում գիտնականների համար, քանի որ դրանք հնարավորություն ունեն ձևափոխվել օրգանիզմում առկա բջիջի ցանկացած տեսակի, որոնց թիվը օրգանիզմում 200–ից ավելի է։ Ցավոք սրտի, սակայն, հասուն օրգանիզմը այդ բջիջներից զուրկ է, և նրանց քանակի զգալի մասը ձևավորվում է մարդու սաղմնային զարգացման փուլում։
Այդ իսկ պատճառով, վերջին տարիներին մի շարք մեթոդներ են մշակվել՝ հասուն մարդկային օրգանիզմի հյուսվածքների բջիջներից՝ ցողունային հատկանիշներով բջիջներ ստանալու համար։ Այդ բջիջները, որոնք անվանվում են ինդուկցված պլյուրիպոտենտ, առաջանում են մաշկի բջիջների վերածրագրավորման ճանապարհով։
Իրենց ուսումնասիրությունում գիտնականներն օգտագործել են ինչպես մարդու սաղմնային ցողունային բջիջները, այնպես էլ ինդուկցիոն պլյուրիպոտենտային բջիջները, որպեսզի հետագայում համեմատեն դրանցից ստացված հյուսվածքների փոխպատվաստման հնարավորությունը։
28 օրվա ընթացքում գիտնականները կարողացել են հյուսվածքներ ստանալ՝ եռաչափ կառուցվածով, որն արտացոլել է մոր արգանդում երեխայի աղիքի հյուսվածքների կառուցվածքը։ Այդ հյուսվածքները պարունակել են նորմալ ռեժիմում գործող աղիքին բնորոշ բջիջների բոլոր տեսակները։
Հոդվածի հեղինակների խոսքերով, այս գիտելիքներն այժմ կարող են օգտագործվել ողջ աշխարհում աղիքի հյուսվածքների աճի խախտման, այդ օրգանի հիվանդության հարցերով և բուժման մեթոդներով զբաղվող բժիշկների կողմից։ Այս ամենի հիման վրա հնարավոր կլինի մշակել նոր դեղեր, ինչպես նաև հյուսվածքների փոխպատվաստման տեխնոլոգիան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ շոտլանդական Գլազգո համալսարանի գիտնականները փորձեր են իրականացնում՝ ինսուլտ ստացած մարդու ուղեղում հյուսվածքային բջիջներն ընտելացնելու ուղղությամբ։
Բժիշկներն առաջին անգամ կարողացել են ներկայացնել մարդկային օրգանի՝ աղիքի լիարժեք արհեստական հյուսվածքը, որը ստացել են ցողունային բջիջների տեխնոլոգիայի օգնությամբ։ Այդ հյուսվածքը կկիրառվի ինչպես լաբորատոր ուսումնասիրությունների համար, այնպես էլ բուժական նպատակներով։ Այս մասին ասվում է համապատասխան փորձարկում իրականացրած ուսումնասիրողների հոդվածում, որը հրապարակվել է Nature ամսագրում։
«Սա առաջին ուսումնասիրությունն է, որը ցույց է տալիս, որ ինդուկցված պլյուրիպոտենտ ցողունային բջիջները փորձանոթի մեջ կարող են վերափոխվել մարդկային օրգանիզմի հյուսվածքի ՝ եռաչափ կառուցվածքով և աղիքի հյուսվածքի բաղադրությամբ»,– հայտարարել է Ցինցինատիի մանկական հիվանդանոցի բժշկական կենտրոնից Ջեյմս Ուելսը, որը նաև ուսումնասիրողների խմբի ղեկավարն է։
«Մենք հույս ունենք, որ մեր աշխատանքը հույս կներշնչի այն մարդկանց, որոնք տառապում են այնպիսի հիվանդություններով, ինչպիսիք են՝ էնտերոկոլիտը, կարճ աղիքի սինդրոմը, աղիքի բորբոքային և այլ հիվանդությունները»,– հայտարարել է նա։
Նշենք, որ ցողունային բջիջները մեծ հետաքրքրություն են ներկայացնում գիտնականների համար, քանի որ դրանք հնարավորություն ունեն ձևափոխվել օրգանիզմում առկա բջիջի ցանկացած տեսակի, որոնց թիվը օրգանիզմում 200–ից ավելի է։ Ցավոք սրտի, սակայն, հասուն օրգանիզմը այդ բջիջներից զուրկ է, և նրանց քանակի զգալի մասը ձևավորվում է մարդու սաղմնային զարգացման փուլում։
Այդ իսկ պատճառով, վերջին տարիներին մի շարք մեթոդներ են մշակվել՝ հասուն մարդկային օրգանիզմի հյուսվածքների բջիջներից՝ ցողունային հատկանիշներով բջիջներ ստանալու համար։ Այդ բջիջները, որոնք անվանվում են ինդուկցված պլյուրիպոտենտ, առաջանում են մաշկի բջիջների վերածրագրավորման ճանապարհով։
Իրենց ուսումնասիրությունում գիտնականներն օգտագործել են ինչպես մարդու սաղմնային ցողունային բջիջները, այնպես էլ ինդուկցիոն պլյուրիպոտենտային բջիջները, որպեսզի հետագայում համեմատեն դրանցից ստացված հյուսվածքների փոխպատվաստման հնարավորությունը։
28 օրվա ընթացքում գիտնականները կարողացել են հյուսվածքներ ստանալ՝ եռաչափ կառուցվածով, որն արտացոլել է մոր արգանդում երեխայի աղիքի հյուսվածքների կառուցվածքը։ Այդ հյուսվածքները պարունակել են նորմալ ռեժիմում գործող աղիքին բնորոշ բջիջների բոլոր տեսակները։
Հոդվածի հեղինակների խոսքերով, այս գիտելիքներն այժմ կարող են օգտագործվել ողջ աշխարհում աղիքի հյուսվածքների աճի խախտման, այդ օրգանի հիվանդության հարցերով և բուժման մեթոդներով զբաղվող բժիշկների կողմից։ Այս ամենի հիման վրա հնարավոր կլինի մշակել նոր դեղեր, ինչպես նաև հյուսվածքների փոխպատվաստման տեխնոլոգիան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ շոտլանդական Գլազգո համալսարանի գիտնականները փորձեր են իրականացնում՝ ինսուլտ ստացած մարդու ուղեղում հյուսվածքային բջիջներն ընտելացնելու ուղղությամբ։
15.12.2010 Կարդացեք նաև
28.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ