Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

ԱՄՆ բժիշկներն առաջին անգամ ցողունային բջիջները կիրառել են թերապևտիկ նպատակներով

ԱՄՆ բժիշկներն առաջին անգամ ցողունային բջիջները կիրառել են թերապևտիկ նպատակներով

Ամերիկացի բժիշկները էմբրիոնի էմբրիոնի (դեռևս չձևավորված պտուղ կամ պտղաձու) ցողունային բջիջներ են ներարկել ողնաշարի վնասվածք ունեցող հիվանդին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով USA Today-ին:

 

Ցողունային բջիջների առաջին փոխպատվաստումը տեղի է ունեցել Ատլանտա նահանգում գտնվող Շեֆերդ-կենտրոնում, որը կառավարության թույլտվությամբ մասնագիտանում է գլխուղեղի և ողնուղեղի հիվանդությունների ուղղությամբ: Հիվանդի անունը չի հրապարակվում:

Փորձի ընթացքում ողնաշարի վնասվածքով հիվանդին 7-14 օրվա ընթացքում չափաբաժիններով երկու միլիոն աճեցրած ցողունային բջիջներ կներարկվեն, որոնք, ինչպես ակնկալվում է, ինտեգրվում են նրա սեփական հյուսվածքներում, ինչն արդյունքում պետք է վերականգնի վնասվածքի հետևանքով ողնաշարի խախտված գործունեությունը։

 

Սաղմնային ցողունային բջիջների կիրառմամբ հետազոտություններն ու փորձերը միանշանակ չեն ընկալվում ԱՄՆ-ում և աշխարհում։

 

ԱՄՆ դատարանն օգոստոսին ժամանակավորապես դադարեցրել է մարդու սաղմի ցողունային բջիջների հետազոտությունների ֆինանսավորումը դաշնային բյուջեից։

 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2009 թվականի մարտին չեղյալ է հայտարարել 2001 թվականին Ջորջ Բուշ կրտսերի՝ այս հետազոտությունների մտցրած արգելքն ։

 

Հունիսին երկու հետազոտող որոշ մարդասիրական կազմակերպությունների աջակցությամբ վիճարկել են այդ որոշումը դատարանում, ապացուցելով, որ սաղմնային ցողունային բջիջների հետ աշխատանքը հանգեցնում է մարդկային սաղմների ոչնչացմանը։ Ըստ ամերիկյան օրենսդրության, պետությունը չի կարող ֆինանսավոևել նման նախագծեր։ Տվյալ հետազոտությունը հովանավորում են մասնավոր ներդրողները։

Սկզբնաղբյուր. ar.newsarmenia.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Inesa Hakhoyan 26 tarekan

02.12.2010

Isk cheshte vor ays coxunayn bjijner@ karox en bujel shaqarayin diabet@?

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ