Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Գիտնականները մշակել են տիեզերքում կյանքի որոնման ծրագիր

Եվրոպացի գիտնականները, Ճապոնիայի և ԱՄՆ-ի գործընկերների հետ համատեղ, մշակել են «Դարվին» ծրագիրը, որով կուսումնասիրեն Արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակների վրա կյանքի հետքեր: Այս մասին հաղորդում է science.yoread.ru/news-ը:

 

 

Այս ծրագրի իրականացման համար կպահանջվի աստղաֆիզիկոսների, պալեանտոլոգների, քիմիկոսների և մնարէաբանների համատեղ աշխատանքը: Առաջարկվում է տիեզերք արձակել մի սարքավորում, որի վրա կտեղադրվի հզոր սպեկտրոմետր, որը թույլ կտա հայտնաբերել էկզոմոլորակների մթնոլորտում ածխաթթու գազ, օզոն, ջրային գոլորշի և մեթան: Գիտնականները կարծում են, որ հենց այս տարրերի առկայությունը պիտի վկայի մոլորակի վրա կյանքի նշանների մասին:

 

Գոյություն ունի էլի մեկ կարևոր գործոն: Գիտնականների կարծիքով, մոլորակը պիտի գտնվի «կյանքի գոտում», այսինքն այն տարածության վրա, որը թույլ է տալիս հեղուկ ջրի գոյությունը:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ