Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Հնդկաստանում ծնվել է երեխա, որի սիրտը գտնվում է մարմնից դուրս

Հնդկաստանի Բիհար նահանգում ծնվել է երեխա` աննախադեպ արատով` նորածնի սիրտը գտնվում է մարմնից դուրս: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստին»:

 

Այս արատը հանդիպում է շատ հազվադեպ`միլիոնից 7.9 տոկոս դեպքերում: Այդպիսի երեխաների 90 տոկոսը ծնվում է մահացած կամ մահանում է առաջին 3 օրերի ընթացքում:

 

Բիհարի մանկիկի բախտն այս առումով ավելի է բերել: Սրտի արատով երեխան, ում սիրտը բաբախում է զարմացած ծնողների ու բժիշկների աչքի առաջ, կենդանի է մնացել: Բացի այդ` նրա բոլոր օրգանները գործում են լիարժեք:

 

Բիհարի ծննդատան բժիշկները, նրան` ծնողների և ուղեկցող քույրի հետ, ուղարկել էին Նյու-Դելի: ՈՒրբաթ օրը երեխային պատրաստել են վիրահատության, իսկ նրա հետագա բուժման համար նախաձեռնությունը ստանձնել է Համահնդկական բժշկական գիտությունների ինստիտուտը:

 

Միակ մարդը, ում հաջողվել է ապրել մինչ հասուն տարիք` չնայած նման արատին, եղել է ամերիկացի Քրիստոֆեր Ուոլլը: Մինչ այդ նա ստիպված է եղել տանել 15 բարդ վիրահատություն, որոնց շնորհիվ հնարավոր է եղել սիրտը տեղավորել կրծքավանդակում: Որոշ ժամանակ առաջ Ուոլլը նշել է 34-ամյակը:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ