Սեռական կյանք
Ինչո՞ւ է վնասակար սեռական կյանքի համեմատությունը ուրիշների հետ. urolog.am
Սեփական սեռական կյանքի համեմատությունն՝ ուրիշների հետ, կոչվում է սեռական համեմատական կողմնակալություն։ Այս կողմնակալությունը շատ դեպքերում համեմատող մարդու մոտ առաջացնում է անբավարարության, անապահովության, անլիարժեքության և, նույնիսկ, ամոթի զգացումներ:
Ի՞նչ է սեռական համեմատության կողմնակալությունը
Սեռական համեմատական կողմնակալությունը վերաբերում է սեփական սեռական ակտիվությունը թերագնահատելու և ուրիշիներինը՝ գերագնահատելուն։ Այն կարող է դրսևորվել տարբեր ձևերով՝ սկսած այն համոզմունքից, որ բոլոր մարդիկ (բացի իրենից) ավելի հաճախ կամ գոհունակ են սեքսով զբաղվում, մինչև հասարակության ընկալվող նորմերին չհամապատասխանելու զգացողությունը:
Սեռական համեմատության կողմնակալության պատճառները
- Մեդիա և հեռուստատեսություն։ Սեռական կյանքի իդեալականացված և հետաքրքիր պատկերները (շոու, գովազդ, ֆիլմ, սոցիալական մեդիա) առաջացնում են անիրատեսական ակնկալիքներ, որոնք իրականում ճնշում են գործադրում մարդու սեքսուալության և հոգեբանության վրա։
- Սոցիալական նորմեր։ Սեռական կյանքին առնչվող հասարակական նորմերն ու ակնկալիքները կարող են առաջացնել անբավարարության զգացողություններ։
- Հասակակիցների ազդեցությունը: Տարբեր մարդկանց հետ զրույցներն ու նրանց հետ սեռական փորձի համեմատությունը կարող է առաջացնել թերարժեքության կամ կորցնելու վախի զգացողություն:
Սեռական համեմատության կողմնակալության ազդեցությունները
- Ցածր ինքնագնահատական։ Սեռական կյանքի համեմատությունը ուրիշների հետ կարող է բացասական ազդել մարդու ինքնագնահատականի ու ինքնավստահության վրա:
- Հարաբերությունների լարվածություն։ Սեռական համեմատության կողմնակալությունը զույգերի ռոմանտիկ հարաբերություններում լարվածության և դժգոհության առիթ կարող է դառնալ։
- Անհանգստություն։ Սեռական չափանիշներին չհամապատասխանելու վախը կարող է հանգեցնել անհանգստության, սեռական ցանկության և հաճույքի անկման:
- Ռիսկային վարքագիծ։ Երբեմն անիրատեսական ակնկալիքները բավարարելու նպատակով մարդիկ կարող են դրսևորել ռիսկային սեռական վարքագիծ (անպաշտպան սեռական կապ, բազմաթիվ զուգընկերներ), ինչը վտանգավոր հետևանաքներ կարող է ունենալ։
Ինչպե՞ս հաղթահարել սեռական համեմատության կողմնակալությունը
- Հիշե՛ք․ սոցիալական մեդիայի «սեքս»-ը իրականությանը չի համապատասխանում։
- Կենտրոնացե՛ք սեռական հարաբերության որակի, ոչ թե քանակի կամ հաճախականության վրա։
- Սեռական հարաբերություններում առաջնահերթություն տվե՛ք մտերմությանն ու փոխադարձ բավարարվածությանը:
- Կարևորե՛ք բաց հաղորդակցությունը, որի միջոցով Ձեր զույգի հետ զգացեք միմյանց սեռական ցանկությունները, պահանջներն ու ակնկալիքները։
- Ընդունեք Ձեր անհատականությունը և մտաբերեք Ձեր իսկ սեքսուալության այն կողմերը, որոնք գոհունակություն և բավարարվածություն են պատճառում Ձեզ։
- Դիմե՛ք մասնագետի աջակցության, երբ դրա կարիքը լինի։
Ամփոփելով՝
Սեռական համեմատական կողմնակալությունը ժամանակակից սեքսուալության գերակշռող, բայց հաճախ անտեսված ասպեկտն է: Հասկանալով դրա պատճառներն ու ազդեցությունները, կարող եք տարբերել այն անիրատեսական ակնկալիքները, որոնք թաքնված են կողմնակալության տակ։ Սա կօգնի Ձեզ զարգացնել ավելի կարեկից ու համապատասխան մոտեցում սեռական հարաբերությունների և զույգի նկատմամբ…
04.04.2024 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ