Սեռական կյանք
Ընտանիքը` որպես մարդկային արժեքների և մշակույթի պահապան, կայունության և զարգացման գրավական
Ընտանիքը` որպես հասարակության հիմնական տարր, եղել և մնում է մարդկային արժեքների և մշակույթի պահապան, կայունության և զարգացման գրավական: Ընտանիքի շնորհիվ ամրանում և զարգանում է պետությունը, բարգավաճում ժողովուրդը:
Հայ ընտանիքի սեռական խնդիրների մասին խոսեցինք ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վրեժ Շահրամանյանի հետ։
– Սեռական առողջությունն ընդհանուր առողջության անբաժանելի մասն է: Որքանո՞վ են հայերը հետևում իրենց սեռական առողջությանը: Ավելացե՞լ է արդյոք սեքսոպաթոլոգին դիմողների թիվը:
– Տարիներ առաջ դիմելիությունը համեմատաբար քիչ էր, պատճառները տարբեր էին` սեքսուալ կուլտուրայի առանձնահատկությունները, բժիշկ-սեքսոպաթոլոգի մասին սխալ պատկերացումները և այլն: Ժամանակի ընթացքում մարդիկ սկսեցին հասկանալ, որ սեքսոպաթոլոգը մարդու սեռական առողջության բժիշկն է, ով բուժում և կանխարգելում է սեռական խանգարումները:
Դիմելիությունը սեքսոպաթոլոգին այսօր բավականին պրոգրես է ապրում համեմատած նախորդ տարիներին, որը ողջունելի է: Այսինքն՝ այն պատնեշը, որը կար բժիշկ-հիվանդ հարաբերություններում` շնոորհիվ ինտենսիվ և ակտիվ գործունեության ծավալման, հանրամատչելի հոդվածների, էլեկտրոնային նամակագրությունների, հասցվել է փոքրագույնի: Տեղեկատվական նման հարթակները թույլ են տալիս, ինչու չէ նաև օգնում են մարդկանց ազատ և անկաշկանդ բարձրաձայնել իրենց սեռական առողջությանը վերաբերվող հարցերը: Դրանք այն խնդիրներն են, որոնք տարիներ շարունակ արմատացել են և լռության մատնվել. լռել են ընտանիքներում, լռել են զույգերի միջանձնային հարաբերություններում` կարծրանալով, հասցրել տրամաբանական հանգուցալուծմանը` ընտանեկան աններդաշնակությունների, ամուսնալուծությունների, սեռական ցանկության նվազման կամ իսպառ բացակայության, պոտենցիայի խանգարման, ցավերով և վախով ուղեկցվող սեռական հարաբերությունների, կանանց մոտ ավելի շատ` հեշտանքի խանգարումների և, ի վերջո, անպտղության։ Որպես կանոն, սեռականին վերաբերվող հարցերը չենք դիտում իբրև մեկ անձի խնդիր, դրանք համարվում են զույգային խնդիրներ:
Շատ հաճախ զանգահարում են կամ գրում ասելով` խնդրում ենք ասել այս կամ այն դեղի անվանում, որը կօգնի լուծել իրենց սեռական խնդիրները: Այս դեպքում պետք է չափազանց զգույշ և ուշադիր լինել։ Մինչ ինչ որ դեղ նշանակելը հարկավոր է իմանալ խնդրի առաջացման պատճառները, քանի որ սեռական խնդիրներին վերաբերվող պատճառները տարաբնույթ են և բազմազան։ Այս դեպքում իրավիճակին ճիշտ գնահատական տալու համար անհրաժեշտ անցնել սեքսոլոգիական խորհրդատվությունը: Ճիշտ և գրագետ խորհրդատվության արդյունքները համարվում են խնդրի լուծման կեսը: Մանրամասն խորհրդատվությունից հետո, եթե հարկ է լինում, բժշկի ցուցումով կատարվում են հավելյալ հետազոտություններ։
Պետք է փաստել, որ վերջերս, բարեբախտաբար, երիտասարդ զույգերը մինչ ամուսնանալը սկսել են ավելի հաճախ մեզ դիմել: Ինչ խոսք, նախաամուսնական խորհրդատվությունը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև հետազոտությունը ողջունելի են, քանի որ լինում են սեռական որոշ խնդիրներ, որոնք մինչ ամուսնանալն ավելի հեշտ է լինում ախտորոշել և բուժել:
Հաճախում են զույգեր, որ որևէ խնդիր չունեն, բայց դիմում են՝ հետագա բարդություններից խուսափելու համար: Սեռական կյանքի հարցերի վերաբերյալ հասարակության տեղեկացվածության բարձրացումը նպաստում է նրան, որ մարդիկ սկսել են ավելի քննադատորեն մոտենալ իրենց սեռական կյանքի այս կամ այն դրսևորմանը: Անչափ կարևոր է այն փաստը, որ ամուսինները փորձում են ավելի հագեցած, ավելի բազմաբովանդակ և ներդաշնակ դարձնել իրենց սեռական կյանքը:
– Հիմնականում ո՞ր տարիքային խումբն է դիմում սեքսոպաթոլոգի և ի՞նչ խնդիրներով:
– Մեզ այցելում են տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչները՝ դեռահասները, պատանիները, երիտասարդները, հասուն մարդիկ, ինչպես նաև ավագ սերնդի ներկայացուցիչները: Դիմում են այն խնդիրներով, որոնք վերաբերում են սեռական առողջությանը: Եվ այդ առումով սեքսոպաթոլոգը հիրավի համարվում է սեռական առողջության պաշտպանը։ Տղամարդիկ առավել հաճախ դիմում են սեռական հետևյալ խնդիրներով՝ էրեկցիայի (պոտենցիայի) խանգարում կամ՝ ժողովրդական լեզվով ասած՝ իմպոտենցիա (սեռական թուլություն), վաղաժամ և ուշացած սերմնաժայթքում, սեռական ցանկության նվազում կամ բացակայություն, անպտղություն, սեռական խանգարումներ` պայմանավորված սեռավարակներով, պրոստատիտով, նևրոզով և այլն, սեքսուալ աններդաշնակության հարցեր և այլն: Կանայք՝ անօրգազմիա, սեռական բավարարվածության բացակայություն, վագինիզմ, սեռական ցանկության նվազում կամ բացակայություն, զզվանք սեռական հարաբերությունից, ցավ սեռական հարաբերության ժամանակ, սեքսուալ աններդաշնակություն և այլն:
– Ձեր խորհուրդները մարդկանց. ինչպե՞ս հետևել սեռական առողջությանը և խուսափել մի շարք խնդիրներից:
– Պետք է հստակ գիտակցել, որ անկողնային անախորժությունները վաղ թե ուշ կարող են ընտանիքի կործանման պատճառ դառնալ: Այս իսկ պատճառով մաղթում եմ, որ ընտանիքում միշտ տիրի հոգեբանական և ֆիզիոլոգիական ներդաշնակություն: Իսկ եթե սեռական կյանքում ամպամած եղանակ է առաջանում, պետք է չէ սպասել, լռել, հետաձգել: Պարզապես պետք է ժամանակին դիմել սեքսոպաթոլոգի օգնությանը: Չէ՞ որ կայուն ընտանիքը «առողջ» պետության գրավականն է:
Բոլորին մաղթում եմ սեռական լուսավոր եվ պայծառ եղանակ: Եղե՛ք իրազեկված և առողջ: Ամուր պահեք ընտանիքը։
15.05.2017 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ