Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սեռական կյանք

6 առողջական խնդիր, որ առաջանում է սեռական հարբերության բացակայության արդյունքում. elq.am

6 առողջական խնդիր, որ առաջանում է սեռական հարբերության բացակայության արդյունքում. elq.am

Սեքսը հարկավոր է յուրաքանչյուրին՝ և՛ կնոջը, և՛ տղամարդուն,- գրում է aroxj.am-ը։ Այն միայն  սերունդը շարունակելու և հաճույքի համար չէ: Սեքսն անհրաժեշտ է նաև առողջությանը: Դրա բացակայությունը կամ պակասը, ըստ մասնագետների, կարող է հանգեցնել մի շարք խնդիրների՝ ո՛չ միայն հոգեբանական, այլ նաև՝ ֆիզիլոգիական:

 

Սեքսուալ հարաբերությունների բացակայությունն ավելի վատ է, քան պատահական կապերը, ինչը սակայն չի խրախուսվում նույն առողջության տեսանկյունից: Aroxj.am-ը ներկայացնում է 6 առողջական խնդիր, որոնք կառաջանան ձեր կյանքում սեքսի բացակայության պատճառով:

 

Ավելորդ քաշ

 

Սեքսի բացակայությունը կնոջ կամ տղամարդու կյանքում հանգեցնում է ընդհանուր օրգանիզմի պասիվության: Առողջ սեռական ակտը, կարելի է ասել, մեկ, ոչ այնքան ծանր, ֆիզիկական մարզում է:  Սեռական ակտի ժամանակ զարկերակը կատարում է մեր րոպեում 80-150 բաբախում: Իհարկե, եթե դուք հակում չունեք գիրանալու, այն ձեզ մոտ չի առաջացնի լուրջ ճարպակալում, սակայն ավելորդ քաշը երաշխավորված է: Ուսումնասիրությունները փաստում են, որ սեքսի բացակայությունը նորմալ քաշ ունեցողների մոտ ավելորդ քաշն ավելացնում է 5-8 տոկոսով, իսկ գերերի մոտ՝ 12-15 տոկոսով:

 

Իմունիտետի անկում

 

Պարբերական սեռական կյանքով ապրող անձանց օրգանիզմում հակամարմինները 30 տոկոսով ավելի շատ են, քան նրանց մոտ, ովքեր ավելի հազվադեպ են զբաղվում սեքսով: Ըստ մասնագետների, հակամարմիններն ուժեղացնում են իմունիտետը: Հետևաբար նրանք, ովքեր հաճախ են զբաղվում սեքսով, տարբեր վիրուսներով հիվանդանալու հավանականությունը նվազում է:

 

Ցավոտ ամսեկաններ

 

Այն կանայք, ում կյանքում սեքսը բավարար չէ, ունենում են նախադաշտանային շրջանի ավելի արտահայտված ցավեր: Մասնագետները սա բացատրում են այն հանգամանքով, որ սեռական ակտի ժամանակ կնոջ մոտ արտադրվում է էսթրոգեններ և օքսիտոցիններ, որոնք ունեն մորֆիի էֆեկտ ու հանդիսանում են բնական ցավազրկողներ:

 

Հիշողության վատթարացում

 

Մասնագետները պարզել են, որ սեռական ակտի ժամանակ օրգանիզմում արյան շրջանառությունը հասնում է իր առավելագույն արագությանը: Թթվածնով հարստացած արյունը մեծ թափով հասնում է բոլոր օրգաններին ու հյուսվածքներին, այդ թվում նաև՝ ուղեղին, ինչը բարձրացնում է ուղեղում հիշողության համար պատասխանատու հատվածի արդյունավետությունը: Ըստ այդմ, ուսումնասիրությունը եզրակացնում է, որ այն մարդիկ, որոնց կյանքում սեքսն ավելի պակաս տեղ ունի կամ բացակայում է, վաղ թե ուշ ունենում են հիշողության կորուստ կամ վատթարացում: 

Սկզբնաղբյուր. elq.am
Լուսանկարը. devyshkam.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ