Սեռական կյանք
Սերն ու սեքսը փոխկապակցված պետք է լինեն. news.am

Այն, որ անձրեւի տակ կրքոտ համբուրվող զույգին, ի վերջո, շքեղ սեքս է սպասում՝ ռոմանտիկ ֆիլմերից է հայտնի: Բայց այդյո՞ք խենթի նման սիրահարվածությունը կարող է սեքսի որակի վրա ազդել:
երջերս իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ սիրային հարաբերություններով կապված զույգերը՝ պատահականորեն «շփվողների» հետ համեմատությամբ, ննջարանում հաճույքի առավել բարձր բաժնի են տիրանում, հաղորդում է Medical Daily-ն:
Հետազոտության շրջանակում, որի արդյունքներն ամերիկյան սոցիոլոգների ասոցիացիայի տարեկան համաժողովին են ներկայացվել, 20-68 տարեկան 95 հետերոսեռական կանայք են հարցախույզի ենթարկվել, որի արյունքում պարզվել է, որ, իգական սեռի ներկայացուցիչների մեծ մասի համոզմամբ, սերը՝ անկախ հարաբերության ձեւաչափից (ամուսնություն, թե կանոնավոր հանդիպումներ), առավել որակյալ սեռական հաճույքի է հանգեցնում: Այլ կերպ ասած՝ սիրային հարաբերությամբ կապված զույգերի մոտ սեքսի ընթացքում ո՛չ միան էմոցիոնալ, այլ նաեւ ֆիզիկական զգացողություններն են սրվում:
«Սիրահարված կանայք առավել մեծ հաճույք են սեքսից ստանում, քանի որ ո՛չ միայն վստահում են իրենց զուգընկերոջը, այլ նաեւ գտնում են, որ լավ է, երբ սեքսով ես զբաղվում մի տղամարդու հետ, ում սիրում ես», - մեկնաբանել է սոցիոլոգիական գիտությունների դոցենտ, դոկտոր Բեթ Մոնտեմուրոն:
Ճիշտ է՝ 95 մասնակիցներից 50-ը պատասխանել են, թե սեքսի համար սերը պարտադիր պայման չէ, բայց միայն 18-ն են համոզված պատասխանել, թե այն ընդհանրապես ոչինչ չի որոշում: Նույնիսկ տարեց կանայք են համոզմունք հայտնել, որ սերը սեքսի կարեւոր բաղադրիչներից է ողջ ամուսնության ընթացքում:
Հարկ է նաեւ նշել, որ 2012թ. կանադացի գիտնականների նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ սեռական ցանկության եւ զգացական սիրո մասին վկայող ազդակներն ուղեղի նույն հատվածից են հաղորդվում:


Կարդացեք նաև

Ինտիմ կյանքում առաջանում են խնդիրներ մարդկանց մոտ, ովքեր ստանում են կամ արդեն ավարտել են ուռուցքաբանական բուժումը։ Պատճառը նրանում է, որ ուռուցքաբանական բուժումն իր հետքն է թողնում ինչպես հիվանդի ֆիզիկական վիճակի...



Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...



Սեքսը կարող է բացակայել կնոջ կյանքում տարբեր պատճառներով: Որոշներն այն ընդունում են որպես փաստ, որի հետ պետք է հաշտվել և սպասել «մինչև լավ ժամանակներ», մյուսները տագնապում են: Կան նաև այնպիսիները, ովքեր սեքսից...



Ընտանիքը` որպես հասարակության հիմնական տարր, եղել և մնում է մարդկային արժեքների և մշակույթի պահապան, կայունության և զարգացման գրավական: Ընտանիքի շնորհիվ ամրանում և զարգանում է պետությունը...



Վերջին գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ որոշ մթերքների օգտագործումը մարդկանց դարձնում է ավելի սեքսուալ՝ հայտնում է healthinfo.ua-ն...



Առավոտյան ժամը 5-ը: Մինչ տղամարդը բացում է աչքերը, նրա տեստոստերոնի մակարդակը ակտիվության գագաթնակետին է գտնվում: Դա այն պատճառով է, որ հիպոֆիզը՝ էնդոկրինային գեղձը, որը գտնվում է ուղեղի հիմքում և ղեկավարում...



Մասնագետները պնդում են, որ ծխող մարդկանց շրջանում տարատեսակ սեռական խնդիրներն առավել հաճախ են ի հայտ գալիս։ Մասնավորապես, ծխող տղամարդկանց մոտ բավական հաճախ...



Սեքսը հարկավոր է յուրաքանչյուրին՝ և՛ կնոջը, և՛ տղամարդուն,- գրում է aroxj.am-ը։ Այն միայն սերունդը շարունակելու և հաճույքի համար չէ: Սեքսն անհրաժեշտ է նաև առողջությանը: Դրա բացակայությունը կամ պակասը...



«Սեքսը բնության մի մասն է: Իսկ ես բնության հետ համահունչ եմ ապրում», - ասում էր հեռուստաէկրանի լեգենդ Մերիլին Մոնրոն: Հանրահայտ դերասանուհին միգուցե տեղյակ չէր, որ պարզապես բնության բաղադրիչը...



Այս հացին հիմնականում շատ զույգեր կպտասխանեն «ոչ»։ Բայց կան զույգեր, ովքեր չեն ցանկանում մի ամբողջ շաբաթ զրկվել սեքսի հաճույքից եւ ուզում են հարաբերություններ ունենալ նաեւ այդ օրերին...



Ամռանը մյուս գայթակղություններին զուգընթաց շատանում են պատահական սեռական հարաբերությունները, որոնք, որպես կանոն, առավել հաճախ պատահում են գործուղումների, ճամփորդությունների, ամառային...



Երեկոյան` ընթրիքի սեղանի շուրջ, նախքան ննջասենյակ անցնելը, զուգընկերները հաճախ մկան եւ կատվի խաղ են սկսում` միմյանց երեւակայությունը բորբոքելու եւ գրգռելու համար...



Երբ սեքսի մասին է խոսքը, դժվար թե հնարավոր լինի գտնել մեկին, ով չի ցանկանա ակտիվացնել այն, նույնիսկ եթե իրեն «Դոն Ժուան» է համարում անկողնում...



Տղամարդու պոտենցիայի (էրեկցիայի) հետ կապված դժվարությունները բոլոր տարիքային խմբերում հաճախ հանդիպող գանգատներից են: Սեռական ոչ մի խանգարում տղամարդուն այնքան մեծ անհանգստություն և հուսահատություն...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Իրիդիոսքրինինգ
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ