Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սեռական կյանք

Սեռական անկարողություն. հոգեբանական գործոններ

Սեռական անկարողություն. հոգեբանական գործոններ

Էրեկցիայի հետ կապված դժվարությունները տղամարդկանց բոլոր տարիքային խմբերում հաճախ հանդիպող գանգատներից են: Սեքսուալության դրսևորման ոչ մի խանգարում տղամարդուն այնքան մեծ անհանգստություն և հուսահատություն չի պատճառում, որքան էրեկցիայի հետ կապված խնդիրները: Եթե տղամարդը չի կարողանում հասնել էրեկցիայի կամ պահպանել այն, նրան պաշարում են ամոթի և վախի զգացումները, և նա կարող է դադարել իրեն լիարժեք տղամարդ զգալուց: Տղամարդու թերարժեքության այդ զգացմանը մեծապես նպաստում է էրեկցիայի խանգարմանն ի սկզբանե տրված «իմպոտենցիա» ավանդական անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «ուժի, հզորության և կարողության կորուստ»: Քանի որ մեր հասարակության մեջ վերոնշյալ հատկանիշներին հաճախ տրվում է առնականությունը բնորոշող էական և պարտադիր բնութագրիչների դեր, տղամարդու եսը վիրավորող «իմպոտենցիա» բառը պետք է փոխարինել «էրեկցիայի դիսֆունկցիա» (ԷԴ) անվամբ, ինչպես այսօր կոչում են այս խանգարումն ամբողջ աշխարհում, թեև մինչ օրս «իմպոտենցիա»-ն մնում է շրջանառության մեջ:

 

Ըստ վիճակագրության` աշխարհում 25-55 տարեկան 152 մլն տղամարդ տառապում է էրեկցիայի դիսֆունկցիայով: Յուրաքանչյուր տղամարդու համար սրբության սրբոցը սեքսուալ կյանքում նրա էրեկցիան է: 

 

Ինչո՞ւ է էրեկցիան երբեմն այդքան քմահաճ: Մարդու սեռական ոլորտի բոլոր դրսևորումները ուղեղն է ղեկավարում` ստեղծում հուզական տրամադրվածություն, հակառակ սեռի նկատմամբ հակում և ապահովում սեռական օրգաններում, օրինակ` առնանդամում, համապատասխան փոփոխություններ: Հենց ուղեղն է հրաման տալիս ողնուղեղի նյարդային կենտրոններին առնանդամի սպունգանման մարմնիկները լցնել արյունով, որի շնորհիվ այն դառնում է պինդ: Այս համակարգը հեռագրական կապ է հիշեցնում: 

 

Գլխավոր հրամանատարական կետից «հրաման» է տրվում, և ասես հաղորդալարերով` նյարդերով, էլեկտրական ազդանշաններ են վազում: Հաղորդալարի վերջում «նստած են հեռագրավար» նյարդերը, որոնքգրգիռները «թարգմանում» են հատուկ նյութերի ազդեցության տակ, որի ժամանակ առնանդամի մկանները մերթ թուլանում են, մերթ պրկվում: Երբ սեռականգրգռվածությունը նվազում է, սպունգանման մարմնիկներում մկանները կծկվում են` դուրս մղելով արյունը, ինչպես ջուրը սպունգից: Այն նյութը, որը մկաններին թուլանալու հրաման է տալիս, կոչվում է ացետիլխոլին:

 

Հետազոտությունները վկայում են, որ իրեն իմպոտենտ համարող յուրաքանչյուր երրորդ տղամարդ միանգամայն առողջ է, և նրա սեռական խնդիրները հիմնականում հոգեբանական բնույթի են: Նման ձախողումները հաճախ անսպասելի են առաջանում` որպես կյանքում տեղի ունեցած որևէ լուրջ դեպքի հետևանք: Իսկական սեռական անկարողությունը զարգանում է դանդաղ, աստիճանաբար:

 

Այսպես կոչված` հոգեծին սեռական անկարողության ժամանակ պահպանվում ենգիշերային և առավոտյան էրեկցիաները, ինչպես նաև էրոտիկ նկարներ նայելու համապատասխան ռեակցիան: Եթե սեքսուալ խնդիրներն ունեն օրգանական բնույթ, էրեկցիա չի առաջացնում ոչ պոռնոգրաֆիան, և ոչ առավոտյան տեստոստերոնի մակարդակի բարձրացումը: 

 

Քննարկենք այն դեպքերը, երբ կինը կարող է օգնել ամուսնուն մոռանալ իր թվացյալ անկարողությունը:

 

Խնդիրը.  Սեքսոլոգները նկատել են, որ վերջերս տղամարդիկ սկսել են կասկածել իրենց սեքսուալ կարողությունների վրա այն պատճառով, որ սխալ պատկերացում ունեն կնոջ օրգազմի մասին: Բազմաթիվ պոռնոֆիլմեր նայելով, որտեղ կանայք սեքսուալգագաթնակետի ժամանակ տնքում են, հեծկլտում և «պատն ի վեր բարձրանում», տղամարդը սկսում է նման ռեակցիա սպասել նաև իր զուգընկերուհուց: Սակայն քանի որ օրգազմի նման դրսևորում ոչ բոլորն են ունենում, նա մտածում է, թե ինքը չի կարող բավարարել կնոջը: Եվ ահա սեքսուալ առումով նորմալ տղամարդը սկսում է խուսափել սեքսից կամ, ընդհակառակը, տրվում զանազան մտատանջությունների: Իսկ արդյունքն ավելի ու ավելի ողբալի է, քանի որ միացել է ուղեղը և վերացել ինքնաբուխությունը:

 

Ելքը.  Եթե կինը զգում է, որ անկողնում տղամարդն իրենից սպասում է հույզերի արտասովոր արտահայտություն, նրան պետք է բացատրել, որ ոչ միշտ է ֆիլմերում ներկայացվածը նման իրական կյանքին: Իրականում եթե կինը սեռական հարաբերությունից հետո իրեն թուլացած է զգում, բավականություն ստացած, ուրեմն նա օրգազմ է զգացել, թեկուզև այն չի արտահայտվել տնքոցներով, ճիչերով և մարմնի խելահեղ շարժումներով: Լավ կլինի, որ տղամարդը կենտրոնանա կնոջ զգացողությունների նրբություններին ու փնտրի առավելագույն հաճույք պարգևող դիրքեր ևգործողություններ: Դրա օգուտը կրկնակի կլինի. կինը կապրի նոր զգացումներ, իսկ տղամարդը կշեղվի էրեկցիայի հետ կապված խնդիրներից: Այն զույգերը, որոնք արդենգիտեն, որ կինը կարող է հաճույք ստանալ նաև առանց բուռն օրգազմի, հսկայական թեթևություն են զգում. տղամարդն այլևս չի ընկնում անիմաստ արդյունքի հետևից, իսկ կինը «կրքի ծվեններ» ձևացնելու կարիք չունի: 

 

Խնդիրը.  Համարվում է, որ հանդիմանություններով ու փոխադարձ վիրավորանքներով վեճից հետո կինը չի կարող սեքսով զբաղվել, իսկ տղամարդուն հարաբերությունների բուռն պարզաբանումը միայնգրգռում է: Գուցե որոշ դեպքերում դա այդպես է, սակայն ոչ այն դեպքում, երբ կինը թունդ վիճաբանության պահին նսեմացնում է նրա «անկողնային» հնարավորությունները: Երբեմն կինը դավաճանության մեջ կասկածող տղամարդուն ցավագին «խայթելու» համար կարող է հարցնել.«Դու այդ ո՞նց ես բավարարում սիրուհուդ, եթե ինձ հետ քեզ ոչինչ չի հաջողվում», կամ բարկացած նետել`«Քեզնից ոչ մի օգուտ չկա...», կամ, ցանկանալով զուգընկերոջն ավելի բորբոքել, ասում է.«Դու քո տվյալներով ո՞ւմ ես պետք»: Այս բոլորից հետո տղամարդը հազիվ թե ոգեշնչվի: Նա ավելի շուտ կսկսի կասկածել իր հնարավորություններին և աստիճանաբար համոզվել, որ իմպոտենտ է դարձել:

 

Ելքը.  Որքան էլ կինը նեղացած լինի տղամարդուց, եթե պատրաստվում է նրա հետ հետագայում ապրել, երբեք նրա ամենախոցելի տեղին չպետք է հարվածի, իսկ եթե նման սխալ էգործել, պետք է ամեն ինչ անի վիճակը շտկելու համար` ասի ամենաքնքուշ բառերը, հասկացնի, որ իր համար նա ամենա-ամենան է...

 

Խնդիրը.  Ձեր «կոնֆետային-ծաղկեփնջային» շրջանը ավարտվում է, դուք պատրաստվում եք ամուսնանալ և հասկանում եք, որ շուտով կհայտնվեք անկողնում: Եվ ահա ննջարանի աղոտ լույս, մեղմ երաժշտություն,գրկախառնություններ ու... վերջ:

 

Նման բան հաճախ է լինում. տղամարդն այնքան ուժեղ է ցանկանում կնոջը, այնպես է կենտրոնանում նրան նվաճելու մտքի վրա, որ դա խանգարում է նրան ցանկությունն իրականացնելու, և խուճապի մեջ հայտնվելով` սկսում է մտածել, որ ինքն իմպոտենտ է:

 

Ելքը.  Փորձեք թույլ չտալ նրան, որ անկողնուց վեր կենա: Որևէ բան ասեք, օրինակ`«Ես մի քիչ հոգնել եմ, վատ եմ զգում, արի հետաձգենք»: Հեռուստացույցը միացրեք, լուսանկարներ նայեք: Եթե տղամարդը նույնիսկ հասկանա ձեր խորամանկությունը, դրանից ոչ մի վատ բան չի լինի: Երբ նա հասկանա, որ «բարձունքում» լինելը կենաց ու մահու խնդիր չէ, ամեն ինչ շատ ավելի լավ կստացվի:

 

Սեքսոլոգները սեռական անկարողությունը բուժելու այսպիսի մի ձև ունեն. բժիշկը մեկ ամսով արգելում է կենակցումը, սակայն թույլ է տալիս անել ամեն ինչ, բացի սեքսից`գրկախառնվել, միմյանց փաղաքշել, համբուրվել... Որպես կանոն` մեկ շաբաթ անց էրեկցիայի հետ կապված բոլոր խնդիրները վերանում են:

 

Խնդիրը.  Կինը նկատում է, որ տղամարդն ավելի ու ավելի քիչ է իրեն ցանկանում: Ի՞նչ է պատահել: Նման դեպքում ավելի ճիշտն այն է, որ կինն իր վրա ուշադրություն դարձնի: Գուցեգիրացել է, դադարել էգեղեցկության սրահ հաճախել, տանը շրջում է հնամաշ շապիկով: Մի մոռացեք, որ տղամարդը սիրում է աչքերով, և հոգնած կոպերից կոսմետիկայի ծուռումուռ հետքերը կամ անլվա, խունացած մազերը նրան վանելու «ամենաարդյունավետ» միջոցներն են:

 

Ելքը.  Հայելու մեջ քննադատորեն նայեք ինքներդ ձեզ: Հիշեք, թե ինչպես էիք ձեզ հետևում, ինչպես էիք հագնվում, երբ ցանկանում էիք նրան նվաճել: Նայեք այն լուսանկարները, որտեղ միասին եք ձեր հարաբերությունների սկզբնական փուլում: Ձեզ լրիվ բերեք «մարտական պատրաստվածության» և այլևս նման սխալներ թույլ մի տվեք: 

 

Խնդիրը.  Դուք արդեն երկար տարիներ շաբաթվա նույն օրը, նույն ժամին զբաղվում եք սեքսով,գիտեք, թե ամուսինը նախ` որտեղն է համբուրում, իսկ հետո` որտեղը շոյում: Դուք էլ նրան պատասխանում եք «անգիր արած» նույն շարժումներով: Ըստ էության, երկուսիդ էլ ձանձրացրել է «ամուսնական պարտքի կատարումը»՝ առանց առանձնակի հույզերի, առանց ինչ-որ անակնկալների, բայց կարծում եք, որ դա ամուսնուն անհրաժեշտ է, իսկ նա էլ մտածում է, որ սեքսը ձեզ է անհրաժեշտ: Ու եթե ինտիմ հարաբերությունները ձեր կյանքից անհետանում են, սկզբից դուք երկուսդ էլ թեթևություն եք զգում: Բայց ահա ամուսինը փորձում է սեքսով զբաղվել, ու... ոչինչ չի ստացվում: Դուք երկուսդ էլ անհանգստացած եք.«Սա ի՞նչ է նշանակում»:

 

Ելքը.  Ձանձրալի, միապաղաղ սեքսը հանգեցնում է ցանկության մարելուն: Իրավիճակը կրիտիկական աստիճանի մի հասցրեք: Ոչինչ այնպես չիգրգռում, ինչպես անկանխատեսելին, ինքնաբուխությունը: Փոխեք մթնոլորտը, որում զբաղվում եք սեքսով` լուսավորությունը, հագեք էրոտիկ ներքնազգեստ, երբեք մի հայտնվեք զուգընկերոջ առաջ ամեն կողմից ցցված վարսակալներով: Փոխեքգործողության վայրը (ոչ թե ննջարանը, այլ, օրինակ` հյուրասենյակիգորգը), ժամանակը, դիրքերը: Թող լինի և հապճեպ, և դանդաղընթաց սեքս: 

 

Խնդիրը.  Էրեկցիայի խանգարում կարող է առաջանալ երկարատև հոգնածության, խրոնիկական անքնության, հոգեբանական ուժեղ սթրեսի, աշխատանքային խնդիրների պատճառով: Սեքսոլոգների կարծիքով`«մենեջերի համախտանիշի» ժամանակ սեքսուալությունն առաջինն է տուժում և վերջինը վերականգնվում: Սկզբում դրանք էրեկցիայի հետ կապված փոքր խնդիրներ են, քանի որ ուղեղը կենտրոնանում է ամեն ինչի վրա, բայց` ոչ սեքսի: Այնուհետև ավելի ու ավելի է դժվարանում սեռական ակտին պատրաստվածության հասնելը: Իսկ եթե տղամարդը վեց ամսից ավելի սեքսով չի զբաղվում, օրգանիզմն անցնում է  «սպասման ռեժիմի» որին այդ վիճակից դուրս բերելը բավական դժվար է:

 

Ելքը.  Աշխատավայրում նման ծանրաբեռնվածության դեպքում ամուսինները հաճախ որոշում են առանձին քնել: Երբեք մի համաձայնվեք դրան: Եթե տղամարդն ու կինըգեշերները քնում են նույն անկողնում, սեքսը տեղի է ունենում նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք դա չեն պլանավորել: Այո, ձեր ամուսինը հոգնում է, նա սեքսի համար ժամանակ չունի, բայց թեթև և հանգստացնող մերսումից նա հավանաբար չի հրաժարվի: Իսկ մնացյալն արդեն տեխնիկայիգործ է: Կինը կարող է ասել.«Ես հասկանում եմ, որ դու շատ ես հոգնում: Դու դեմ չե՞ս լինի, եթե ես ինքս քեզ օգնեմ»: Սկսեք ինքներդ ձեզ շոյել: Նա, ամենայն հավանականությամբ, կմիանա ձեզ:

 

Խնդիրը. «Նավաստու համախտանիշ»-ով տառապում են այն տղամարդիկ, որոնց աշխատանքը կապված է տնից երկարատև բացակայության հետ: Եթե տղամարդը կնոջը հավատարիմ է մնացել, նրա օրգանիզմն արգելակել է սեռական հորմոնների արտադրությունը: Սրանով պայմանավորված` տուն վերադառնալիս տղամարդը կարող է էրեկցիայի հետ կապված խնդիրներ ունենալ: 

 

Ելքը.  Եթե հնարավորություն ունեք զանգահարել տղամարդուն, օգտվեք այդ հնարավորությունից: Ասեք, թե ինչպես եք հոգով ու մարմնով տխրում առանց նրա: Կարող եք «հեռախոսային սեքսի» թեթև սեանս անցկացնել: Ձեր ձայնի հետ կապված հաճելի զգացողությունները կարձանագրվեն նրա ենթագիտակցության մեջ և կվերակենդանանան, երբ դուք հայտնվեք կողքին:

 

Խնդիրը.  Կինը մանրամասնորեն պատմում է զուգընկերոջը, թե ինչ դժվարությամբ է ծննդաբերել, դաշտանի հետ կապված ինչ խնդիրներ է ունեցել, ինչ պարույր է դրված նրա արգանդում: Նա զգուշացնում է տղամարդուն, որ վերջինս շատ զգույշ լինի, որովհետև ինքը հակաբեղմնավորիչներ չի ընդունում (կարող էգիրանալ), ծննդաբերել չի ցանկանում, արհեստական վիժումները վտանգավոր են, իսկ հետո զարմանում է, թե ինչու է տղամարդը իրենից խուսափում: Ուժեղ սեռի շատ ներկայացուցիչների ահավոր վախեցնում է այն ամենը, ինչը կապված է կնոջ սեքսուալ առողջության հետ: Առաջանում է կնոջը ցավ պատճառելու վախ. տղամարդը սպանում է նրա հետ սեքսով զբաղվելու ցանկությունը, իսկ ոմանք պարզապես վախենում են, որ այդ պարույրը հանկարծ չվնասի իր առնական «արժանապատվությունը»:

 

Ելքը.  Տղամարդուն պետք չէ հաղորդակից դարձնել ֆիզիոլոգիական բոլոր մանրամասնություններին: Դրա համարգոյություն ունի բժիշկ-սեքսոլոգ: Ընդհակառակը, աշխատեք ընդգծել, որ տղամարդն ու կինը ստեղծված են միմյանց համար և սեքսը երկու կողմի համար էլ օգտակար է:

 

(շարունակելի)

 

Հեղինակ. Վրեժ Շահրամանյան բժիշկ-սեքսոպաթոլոգ, Մ. Հերացու անվան ԵՊԲՀ-ի սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am
Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am

Ինտիմ կյանքում առաջանում են խնդիրներ մարդկանց մոտ, ովքեր ստանում են կամ արդեն ավարտել են ուռուցքաբանական բուժումը։ Պատճառը նրանում է, որ ուռուցքաբանական բուժումն իր հետքն է թողնում ինչպես հիվանդի ֆիզիկական վիճակի...

Ուռուցքաբանություն Սեքսոլոգիա
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am

Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...

Սեքսոլոգիա ԿԻՆ: Ինտիմ
Կյանքն առանց սեքսի. առասպելներ և ճշմարտություն. urolog.am
Կյանքն առանց սեքսի. առասպելներ և ճշմարտություն. urolog.am

Սեքսը կարող է բացակայել կնոջ կյանքում տարբեր պատճառներով: Որոշներն այն ընդունում են որպես փաստ, որի հետ պետք է հաշտվել և սպասել «մինչև լավ ժամանակներ», մյուսները տագնապում են: Կան նաև այնպիսիները, ովքեր սեքսից...

Սեքսոլոգիա
Ընտանիքը` որպես մարդկային արժեքների և մշակույթի պահապան, կայունության և զարգացման գրավական
Ընտանիքը` որպես մարդկային արժեքների և մշակույթի պահապան, կայունության և զարգացման գրավական

Ընտանիքը` որպես հասարակության հիմնական տարր, եղել և մնում է մարդկային արժեքների և մշակույթի պահապան, կայունության և զարգացման գրավական: Ընտանիքի շնորհիվ ամրանում և զարգանում է պետությունը...

5 մթերք՝ ի նպաստ ինտիմ կյանքի. 1in.am
5 մթերք՝ ի նպաստ ինտիմ կյանքի. 1in.am

Վերջին գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ որոշ մթերքների օգտագործումը մարդկանց դարձնում է ավելի սեքսուալ՝ հայտնում է healthinfo.ua-ն...

Սնունդը և առողջությունը
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան

Առավոտյան ժամը 5-ը: Մինչ տղամարդը բացում է աչքերը, նրա տեստոստերոնի մակարդակը ակտիվության գագաթնակետին է գտնվում: Դա այն պատճառով է, որ հիպոֆիզը՝ էնդոկրինային գեղձը, որը գտնվում է ուղեղի հիմքում և ղեկավարում...

ԿԻՆ: Ինտիմ ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am

Մասնագետները պնդում են, որ ծխող մարդկանց շրջանում տարատեսակ սեռական խնդիրներն առավել հաճախ են ի հայտ գալիս։ Մասնավորապես, ծխող տղամարդկանց մոտ բավական հաճախ...

Սեքսոլոգիա ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
6 առողջական խնդիր, որ առաջանում է սեռական հարբերության բացակայության արդյունքում. elq.am
6 առողջական խնդիր, որ առաջանում է սեռական հարբերության բացակայության արդյունքում. elq.am

Սեքսը հարկավոր է յուրաքանչյուրին՝ և՛ կնոջը, և՛ տղամարդուն,- գրում է aroxj.am-ը։ Այն միայն  սերունդը շարունակելու և հաճույքի համար չէ: Սեքսն անհրաժեշտ է նաև առողջությանը: Դրա բացակայությունը կամ պակասը...

Սեքսի 8 առողջարար հատկությունների մասին. news.am
Սեքսի 8 առողջարար հատկությունների մասին. news.am

«Սեքսը բնության մի մասն է: Իսկ ես բնության հետ համահունչ եմ ապրում», - ասում էր հեռուստաէկրանի լեգենդ Մերիլին Մոնրոն: Հանրահայտ դերասանուհին միգուցե տեղյակ չէր, որ պարզապես բնության բաղադրիչը...

Ի գիտություն աղջիկներին. կարելի՞ է սեքսով զբաղվել ամսեկանների ժամանակ. news.am
Ի գիտություն աղջիկներին. կարելի՞ է սեքսով զբաղվել ամսեկանների ժամանակ. news.am

Այս հացին հիմնականում շատ զույգեր կպտասխանեն «ոչ»։ Բայց կան զույգեր, ովքեր չեն ցանկանում մի ամբողջ շաբաթ զրկվել սեքսի հաճույքից եւ ուզում են հարաբերություններ ունենալ նաեւ այդ օրերին...

ԿԻՆ: Ինտիմ
Սերն ու սեքսը փոխկապակցված պետք է լինեն. news.am
Սերն ու սեքսը փոխկապակցված պետք է լինեն. news.am

Այն, որ անձրեւի տակ կրքոտ համբուրվող զույգին, ի վերջո, շքեղ սեքս է սպասում՝ ռոմանտիկ ֆիլմերից է հայտնի: Բայց այդյո՞ք խենթի նման սիրահարվածությունը կարող է սեքսի որակի վրա ազդել...

Սեր, հարաբերություններ, ընտանիք
«Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան
«Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան

Ամռանը մյուս գայթակղություններին զուգընթաց շատանում են պատահական սեռական հարաբերությունները, որոնք, որպես կանոն, առավել հաճախ պատահում են գործուղումների, ճամփորդությունների, ամառային...

ԿԻՆ: Ինտիմ ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
5 ուտեստներ, որոնք կարող են վնասել ինտիմ կյանքը
5 ուտեստներ, որոնք կարող են վնասել ինտիմ կյանքը

Երեկոյան` ընթրիքի սեղանի շուրջ, նախքան ննջասենյակ անցնելը, զուգընկերները հաճախ մկան եւ կատվի խաղ են սկսում` միմյանց երեւակայությունը բորբոքելու եւ գրգռելու համար...

ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Լավագույն սեքսի 5 բաղադրիչները. med.news.am
Լավագույն սեքսի 5 բաղադրիչները. med.news.am

Երբ սեքսի մասին է խոսքը, դժվար թե հնարավոր լինի գտնել մեկին, ով չի ցանկանա ակտիվացնել այն, նույնիսկ եթե իրեն «Դոն Ժուան» է համարում անկողնում...

Բժիշկ Վրեժ Շահրամանյանի հետ. սեռական անկարողություն (իմպոտենցիա). հոգեբանական պատճառները (տեսագրություն)
Բժիշկ Վրեժ Շահրամանյանի հետ. սեռական անկարողություն (իմպոտենցիա). հոգեբանական պատճառները (տեսագրություն)

Տղամարդու պոտենցիայի (էրեկցիայի) հետ կապված դժվարությունները բոլոր տարիքային խմբերում հաճախ հանդիպող գանգատներից են: Սեռական ոչ մի խանգարում տղամարդուն այնքան մեծ անհանգստություն և հուսահատություն...

Սեքսոլոգիա Բժշկի ընդունարանում Բժիշկներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ