Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սեռական կյանք

Սեռական կյանքը հղիության ընթացքում

Սեռական կյանքը հղիության ընթացքում

Բոլոր հղիներին և նրանց ամուսիններին հետաքրքրում է, թե արդյո՞ք հղիության ընթացքում սեքսով զբաղվելն անվտանգ է: Կարելի՞ է մերձենալ հղի կնոջը, թե՞ ավելի լավ է զերծ մնալ դրանից: Այս հարցին տարբեր մարդիկ տարբեր մոտեցումներ ունեն: Ինչ-որ մեկը շարունակում է ինտիմ հարաբերությունները նույն հաճախականությամբ, ոմանք ընդհանրապես հրաժարվում են սեքսից: Եվ այսպես` ո՞րն է ճիշտը:

 

Պետք է, նույնիսկ անհրաժեշտ է

 

Եթե բացակայում են բժշկական այնպիսի հակացուցումներ, ինչպիսիք են հղիության սովորական դարձած ընդհատման և վաղաժամ ծննդաբերության վտանգը, հեշտոցային արյունահոսությունը, պտղաջրերի վաղաժամ արտահոսքը, պլացենտայի ցածր առաջադրությունը, բազմապտուղ հղիությունը, զուգընկերներից մեկի մոտ սեռավարակի առկայությունը, ապա կարելի է հղիության ընթացքում զբաղվել սեքսով: Որոշ դեպքերում այն ուղղակի անհրաժեշտ է, քանի որ սեքսից երկարատև զերծ մնալու դեպքում հղի կնոջ մոտ բացասական հույզեր են կուտակվում, իսկ սեքսը կանխում է դրանք` խթանելով արգանդի աշխատանքը:

 

Նշենք, թե ինչու է հարկավոր  հղիության ընթացքում զբաղվել սեքսով:

 

  • Մերձեցման ժամանակ հնարավոր չէ վնասել պտղին, քանի որ բնությունը հոգացել է փոքրիկի մասին և նրան ‚թաքցրելե մի քանի պաշտպանիչ շերտով. որովայնի առաջային պատը ծածկված է մկաններով, ճարպային շերտով, հաստ շարակցական հյուսվածքով:  Արգանդը նույնպես պաշտպանված է: Այն բաղկացած է մկաններից, պտղաթաղանթից, պտղաջրերով լեցուն պտղապարկից, որը մեղմացնում է բոլոր տատանումները, և լորձային խցանից, որն ամուր փակում է արգանդի վզիկը:
  • Հաճույքի հորմոնները, որոնք կինը ստանում է սեքսով զբաղվելիս, դրական ազդեցություն են թողնում պտղի վրա:
  • Ապագա մայրիկին անհրաժեշտ են այն օգտակար նյութերը, որոնք պարունակվում են սերմնահեղուկում. դրանք են` ֆերմենտները, տղամարդու հորմոնները (պրոստագլանդինները), որոնք նպաստում են արգանդի վզիկի փափկեցմանը, իսկ դա իր հերթին ծննդաբերելու ժամանակ կօգնի վերջինիս հեշտ բացվելուն:
  • Մերձեցման ժամանակ արգանդի մկանները կրճատվելիս մարզվում են, իսկ դա նշանակում է, որ ծննդաբերության ժամանակ կծկումներն ավելի արդյունավետ կլինեն, ծննդաբերական գործունեությունը չի թուլանա, հորմոնների բավարար քանակի առկայությունը կնպաստի արգանդի վզիկի արագ բացվելուն,  ուստի այն ավելի փափուկ կլինի:
  • Քանի դեռ մինչև ծննդաբերությունը բավական ժամանակ կա` հղիության ընթացքում օրգազմը, որն ուղեկցվում է արգանդի կծկումներով, նորմալ երևույթ է: Պտղի համար այդ կծկումները վտանգ չեն ներկայացնում: Դրանք չեն կարող վաղաժամ ծննդաբերության պատճառ դառնալ: Եթե քիչ ժամանակ է մնացել մինչև ծննդաբերելը, օրինակ` մեկ շաբաթ կամ մի քանի օր, ընդհակառակը, օրգազմը կարող է նպաստել ծննդաբերության սկսվելուն: Այդ պատճառով սեքսոլոգները խորհուրդ են տալիս հղիության 39-40-րդ շաբաթներում զբաղվել սեքսով, որը կնպաստի ծննդաբերության մեղմ, սահուն սկզբին: 

 

Հղի կանանց սեռական ցանկությունը տարբեր է լինում: Կանանցից ոմանք գանգատվում են հղիության առաջին շաբաթներում օրգազմի ժամանակ առաջացող ցավերից, իսկ որոշ հղիներ, հատկապես թերզարգացած սեռական օրգաններ ունեցողները, հանկարծ իրենց մեջ հայտնաբերում են բուռն կերպով արթնացող հեշտանքի զգացում: Սրանք պատկանում են այն կանանց թվին, ովքեր առաջին հղիության ժամանակ են սկսում սեռական հարաբերությունից հաճույք զգալ: Այս երևույթի պատճառն այն է, որ հղիության ժամանակ հեշտոցի և արգանդի արյունալեցումը կտրուկ մեծանում է, որը նպաստում է օրգազմի հասնելու համար անհրաժեշտ` լրացուցիչ արյան հոսքի մեխանիզմի ակտիվացմանը: Արյունատար անոթներում տեղի ունեցող փոփոխությունները և արգանդի ինտենսիվ արյունալեցումն այդ օրգանը վերածում են արյան յուրատեսակ ‚դեպոյիե` ընդհուպ մինչև հղիության յոթերորդ ամիսը, որը թույլ է տալիս նման կանանց առաջին անգամ լիաբուռն ըմբոշխնել սեռական կյանքի բերկրանքը, նույնիսկ մեկ հարաբերության ընթացքում մի քանի օրգազմ ապրելու հաճույքը:

 

Լիցքաթափման փուլում հղի կնոջ սեռական օրգաններից լրացուցիչ արյան հետհոսքը հապաղում է` արգելակելով սեքսուալ լարվածության թուլացման պրոցեսը, իսկ նրա զգայական զգացողությունները ծայրաստիճան սրված են լինում:

 

Շատ կանայք հղիության առաջին ամիսներին գանգատվում են տրամադրության անկումից, առանց պատճառի լալկանությունից, քնկոտությունից, սրտխառնոցից, գլխապտույտից, գիտակցության ակնթարթային մթագնումից: Այս տհաճ երևույթների պատճառով տրամադրությունն ընկնում է, նրանք դառնում են դյուրագրգիռ, և սեռական ցանկությունը նվազում է: Այս շրջանում տղամարդը պարտավոր է առավելագույն նրբանկատություն և հոգատարություն ցուցաբերել, ինչը կօգնի ապագա մայրիկին հաղթահարելու ֆիզիկական և հոգեբանական դժվարությունները:  

 

Սեռական կյանքը հղիության ընթացքումՊետք է նշել, որ հղիության ժամանակ կնոջ սեքսուալ ցանկությունը կարող է նվազել կամ աճել: Դա կապված է կնոջ սեքսուալ ակտիվության և հղիության տարբեր շրջաններում հորմոնների քանակի տատանումների հետ: Այսպես, երբեմն նկատվում է սեքսուալ ակտիվության աճ, ըստ որում, այն աճում է հղիության ժամկետի աճին զուգընթաց: Այս դեպքում ամուսնական զույգը հղիության շրջանը հիշում է որպես կյանքի ամենահրաշալի ժամանակահատված: Շատ կարևոր է, որ ապագա մայրիկի մոտ չառաջանա ամոթխածության զգացում: Չպետք է վախենալ և հուսահատվել, ավելի լավ է օգտվել պահից, երբ սեքսուալ ակտիվությունը դեռևս անկում չի ապրել:

 

Որոշ կանանց մոտ, ընդհակառակը, ցանկությունը մարում կամ ընդհանրապես կորչում է: Դրա պատճառը նույնպես կարելի է բացատրել հղիության ընթացքում արտադրվող հանգստության հորմոններով, երբ կնոջ օրգանիզմը պատրաստվում է մայր դառնալ:

 

Առաջնածին կանայք ծննդաբերությունից առաջ վախի զգացում են ունենում, ուստի նրանց ամուսիններին խորհուրդ է տրվում հնարավորինս փոխել իրենց մոտեցումը և հարմարվել պլատոնական հարաբերություններին, սիրելի կնոջ նկատմամբ լինել առավելագույնս համբերատար, քնքուշ և ուշադիր:

 

Ինչ վերաբերում է հղիության ընթացքում սեռական ակտիվությանը, ապա, ըստ ժողովրդի մեջ տարածված կարծիքի, եթե կինը տղա երեխայի է սպասում, ապա նա սեքսուալ ակտիվ է լինում, որը պայմանավորված է արական սեռական հորմոնների բարձր քանակով, իսկ եթե աղջկա` ապա պասիվ: Հղիության առաջին երեք ամիսներին սեքսի նկատմամբ կնոջ հետաքրքրությունը նվազում է, հաջորդ երեք ամիսներին` աճում, վերջին երեք ամսում` կրկին նվազում: Ո՞րն է պատճառը: Առաջին եռամսյակում կնոջ ցանկությունը նվազում է թունավորման (տոքսիկոզ), վատ ինքնազգացողության, հոգնածության, սրտխառնոցի, բարձր հուզականության (անկայուն տրամադրություն, լալկանություն, վտանգի զգացում), կաթնագեղձերի ցավոտության պատճառով:

 

Երկրորդ եռամսյակում վախը հաղթահարվում է, և կինն ապրում է ծաղկման շրջան` ինքնազգացողությունը լավանում է, սեռական ցանկությունը` աճում: Ի դեպ, սեքսոլոգները այն կարծիքին են, որ այս եռամսյակում կինը կարող է ապրել ակտիվ սեռական կյանքով, քանի որ պտուղը վերջնականապես ամուր տեղակայված է լինում արգանդում, իսկ կնոջ օրգանիզմում հորմոնային նոր ակտիվություն չի նկատվում:

 

Երրորդ եռամսյակում այդ ցանկությունը նվազում է: Դա առաջին հերթին  պայմանավորված է անհարմարավետության զգացումով. որովայնի չափսերն արդեն մեծ են, ուստի մերձեցումը կարող է տհաճ լինել և ցավ պատճառել: 

 

Ամեն դեպքում հղիության ընթացքում պետք է մերձեցումների քանակը նվազեցնելու, ինչպես նաև դիրքերը փոփոխելու պատրաստ լինել: 

 

Հետաքրքիր է, որ հղիության ժամանակ կենակցման առաջին` գրգռման փուլում հավելյալ արյունը մուտք է գործում արդեն իսկ արյամբ հագեցած հեշտոց, որը այդ շրջանում էապես փոխված է: Նոր, ուժգին արյունալեցման հետևանքով հեշտոցի պատերը փափկում են, դառնում առավել առաձգական: Ոչ հղի կնոջ արգանդի վզիկից գրգռման փուլում մեծ քանակությամբ լորձ է արտադրվում: Հղիության ընթացքում վզիկի ծորանը լցված է թանձր լորձով (լորձային խցան) և գրգռման փուլում արտազատություն չի լինում, բայց դա չի անդրադառնում հարաբերության ‚որակի վրա, քանի որ հեշտոցի պատերը սովորականից ավելի են խոնավանում:

 

Եթե հղիության առաջին վեց ամիսների ընթացքում օրգազմն ուղեկցվում է հեշտոցի կայուն մկանասեղմումներով, ապա վերջին երեք ամիսներին այդ օրգանի արմատական փոփոխության պատճառով կծկումներ գրեթե չեն զգացվում: 

 

Հղիության վերջին երեք ամիսներին օրգազմի ժամանակ արգանդի կծկումներն ավելի ուժգին և հաճախակի են լինում, արգանդը երբեմն ենթարկվում է ուժգին կրճատումների, որը կարող է տևել մինչև կես ժամ, բայց դա բացասաբար չի անդրադառնում կնոջ օրգանիզմի վրա:

 

Եթե ծննդաբերությունը անվտանգ է անցել, կտրվածքներ ու հեշտոցի պատռվածքներ չկան, վիրահատական միջամտություններ չեն եղել, խորհուրդ է տրվում 6-8 շաբաթ ‚սեքսուալ դադարե հայտարարել, սակայն ոչ բոլոր զուգընկերներն են դիմանում այդքան երկար դադարին: Նրանց խորհուրդ է տրվում մերձեցումից զերծ մնալ մինչև արյունային արտադրության ավարտը: Պետք է գիտենալ նաև, որ կրծքով կերակրող մայրերի մոտ սեռական գրգռվածության  ժամանակ պտուկներից կարող է կաթ հոսել, ուստի դրանք ճաքերից պաշտպանելու համար պետք է քսուքներ օգտագործել: 

 

Հակառակ տարածված կարծիքի` կրծքով կերակրումը հաճախ ուղեկցվում է ձվարանների նորմալ աշխատանքի վերականգնմամբ: Հնարավոր է, որ ծննդաբերությունից հետո առաջին ձվազատման ժամանակ կինը հղիանա: Արժե նախապես մանկաբարձ-գինեկոլոգի հետ քննարկել հետծննդաբերական շրջանում հակաբեղմնավորիչների օգտագործման հարցը: Անհրաժեշտ է նաև խուսափել չստուգված զուգընկերների հետ նոր կապեր ստեղծելուց, քանի որ դա լի է մորը ու պտղին վարակելու վտանգով:

 

Այսպիսով` սեքսը հղիության ընթացքում և դրանից հետո անհրաժեշտ է, եթե կատարվում է նրբորեն ու քնքշությամբ: 

 

Հեղինակ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ. բժիշկ-սեքսապաթոլոգ, Մ. Հերացու անվան ԵՊԲՀ-ի սեքսոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

09.07.2015

Հարգելի Loreta, հղիության վաղ ժամկետներում ձգող բնույթի ցավերը որովայնի ստորին և աճուկային հատվածում, հիմնականում կապված են արգանդի հիպերտոնուսի հետ, որը հաճախ է հանդիպում առաջնածին կանանց մոտ: Ցանկալի է դիմել տեղամասային գինեկոլոգին տոկոլիտիկ միջոցներ նշանակելու համար: Բացի այդ հետևեք աղիների աշխատանքին, փորկապությունը, մետեորիզմը ևս կարող են ցավերի պատճառ լինել:

loreta

08.07.2015

Shat knereq miguce pataasxaneiq?????

loreta

03.07.2015

Barev cez.bjishk jan mi harc em uzum tam.es hxi em arajin hxiutuns e mi amsekan e hxiutuns u vorovaynis shrjanum shanjuner em unenum amen or mi qani rope.kaseq inchice???vaxenum em vtaangavor ban ka te che???naxapes shat shnorhakalutun..

Կարդացեք նաև

Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am
Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am

Ինտիմ կյանքում առաջանում են խնդիրներ մարդկանց մոտ, ովքեր ստանում են կամ արդեն ավարտել են ուռուցքաբանական բուժումը։ Պատճառը նրանում է, որ ուռուցքաբանական բուժումն իր հետքն է թողնում ինչպես հիվանդի ֆիզիկական վիճակի...

Ուռուցքաբանություն Սեքսոլոգիա
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am

Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...

Սեքսոլոգիա ԿԻՆ: Ինտիմ
Կյանքն առանց սեքսի. առասպելներ և ճշմարտություն. urolog.am
Կյանքն առանց սեքսի. առասպելներ և ճշմարտություն. urolog.am

Սեքսը կարող է բացակայել կնոջ կյանքում տարբեր պատճառներով: Որոշներն այն ընդունում են որպես փաստ, որի հետ պետք է հաշտվել և սպասել «մինչև լավ ժամանակներ», մյուսները տագնապում են: Կան նաև այնպիսիները, ովքեր սեքսից...

Սեքսոլոգիա
Ընտանիքը` որպես մարդկային արժեքների և մշակույթի պահապան, կայունության և զարգացման գրավական
Ընտանիքը` որպես մարդկային արժեքների և մշակույթի պահապան, կայունության և զարգացման գրավական

Ընտանիքը` որպես հասարակության հիմնական տարր, եղել և մնում է մարդկային արժեքների և մշակույթի պահապան, կայունության և զարգացման գրավական: Ընտանիքի շնորհիվ ամրանում և զարգանում է պետությունը...

5 մթերք՝ ի նպաստ ինտիմ կյանքի. 1in.am
5 մթերք՝ ի նպաստ ինտիմ կյանքի. 1in.am

Վերջին գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ որոշ մթերքների օգտագործումը մարդկանց դարձնում է ավելի սեքսուալ՝ հայտնում է healthinfo.ua-ն...

Սնունդը և առողջությունը
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան

Առավոտյան ժամը 5-ը: Մինչ տղամարդը բացում է աչքերը, նրա տեստոստերոնի մակարդակը ակտիվության գագաթնակետին է գտնվում: Դա այն պատճառով է, որ հիպոֆիզը՝ էնդոկրինային գեղձը, որը գտնվում է ուղեղի հիմքում և ղեկավարում...

ԿԻՆ: Ինտիմ ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am

Մասնագետները պնդում են, որ ծխող մարդկանց շրջանում տարատեսակ սեռական խնդիրներն առավել հաճախ են ի հայտ գալիս։ Մասնավորապես, ծխող տղամարդկանց մոտ բավական հաճախ...

Սեքսոլոգիա ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
6 առողջական խնդիր, որ առաջանում է սեռական հարբերության բացակայության արդյունքում. elq.am
6 առողջական խնդիր, որ առաջանում է սեռական հարբերության բացակայության արդյունքում. elq.am

Սեքսը հարկավոր է յուրաքանչյուրին՝ և՛ կնոջը, և՛ տղամարդուն,- գրում է aroxj.am-ը։ Այն միայն  սերունդը շարունակելու և հաճույքի համար չէ: Սեքսն անհրաժեշտ է նաև առողջությանը: Դրա բացակայությունը կամ պակասը...

Սեքսի 8 առողջարար հատկությունների մասին. news.am
Սեքսի 8 առողջարար հատկությունների մասին. news.am

«Սեքսը բնության մի մասն է: Իսկ ես բնության հետ համահունչ եմ ապրում», - ասում էր հեռուստաէկրանի լեգենդ Մերիլին Մոնրոն: Հանրահայտ դերասանուհին միգուցե տեղյակ չէր, որ պարզապես բնության բաղադրիչը...

Ի գիտություն աղջիկներին. կարելի՞ է սեքսով զբաղվել ամսեկանների ժամանակ. news.am
Ի գիտություն աղջիկներին. կարելի՞ է սեքսով զբաղվել ամսեկանների ժամանակ. news.am

Այս հացին հիմնականում շատ զույգեր կպտասխանեն «ոչ»։ Բայց կան զույգեր, ովքեր չեն ցանկանում մի ամբողջ շաբաթ զրկվել սեքսի հաճույքից եւ ուզում են հարաբերություններ ունենալ նաեւ այդ օրերին...

ԿԻՆ: Ինտիմ
Սերն ու սեքսը փոխկապակցված պետք է լինեն. news.am
Սերն ու սեքսը փոխկապակցված պետք է լինեն. news.am

Այն, որ անձրեւի տակ կրքոտ համբուրվող զույգին, ի վերջո, շքեղ սեքս է սպասում՝ ռոմանտիկ ֆիլմերից է հայտնի: Բայց այդյո՞ք խենթի նման սիրահարվածությունը կարող է սեքսի որակի վրա ազդել...

Սեր, հարաբերություններ, ընտանիք
«Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան
«Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան

Ամռանը մյուս գայթակղություններին զուգընթաց շատանում են պատահական սեռական հարաբերությունները, որոնք, որպես կանոն, առավել հաճախ պատահում են գործուղումների, ճամփորդությունների, ամառային...

ԿԻՆ: Ինտիմ ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
5 ուտեստներ, որոնք կարող են վնասել ինտիմ կյանքը
5 ուտեստներ, որոնք կարող են վնասել ինտիմ կյանքը

Երեկոյան` ընթրիքի սեղանի շուրջ, նախքան ննջասենյակ անցնելը, զուգընկերները հաճախ մկան եւ կատվի խաղ են սկսում` միմյանց երեւակայությունը բորբոքելու եւ գրգռելու համար...

ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Լավագույն սեքսի 5 բաղադրիչները. med.news.am
Լավագույն սեքսի 5 բաղադրիչները. med.news.am

Երբ սեքսի մասին է խոսքը, դժվար թե հնարավոր լինի գտնել մեկին, ով չի ցանկանա ակտիվացնել այն, նույնիսկ եթե իրեն «Դոն Ժուան» է համարում անկողնում...

Բժիշկ Վրեժ Շահրամանյանի հետ. սեռական անկարողություն (իմպոտենցիա). հոգեբանական պատճառները (տեսագրություն)
Բժիշկ Վրեժ Շահրամանյանի հետ. սեռական անկարողություն (իմպոտենցիա). հոգեբանական պատճառները (տեսագրություն)

Տղամարդու պոտենցիայի (էրեկցիայի) հետ կապված դժվարությունները բոլոր տարիքային խմբերում հաճախ հանդիպող գանգատներից են: Սեռական ոչ մի խանգարում տղամարդուն այնքան մեծ անհանգստություն և հուսահատություն...

Սեքսոլոգիա Բժշկի ընդունարանում Բժիշկներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ