Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում

Գործամոլները հակված են հոգեկան խանգարումների․ հետազոտություն. 1in.am

Գործամոլները հակված են հոգեկան խանգարումների․ հետազոտություն. 1in.am

Բերգենի համալսարանի հետազոտողների խոսքերով` գործամոլների մոտ բարձր է հոգեկան հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչպես օրինակ` անհանգստությունն ու ընկճախտը, գրում է NDTV-ն:

Մասնագետները վերլուծել են 16426 աշխատողների տվյալներ` ուսումնասիրելով գործամոլության և հոգեկան խանգարումների միջև կապը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ 32.7% գործամոլների մոտ նկատվել է ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ` համամատած փորձնական խմբի մասնակիցների 12.7%-ի հետ: Գործամոլների 25.6%-ը և փորձնական խմբի կամավորների 8.7%-ը տառապել են օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումով: Նյարդային լարվածություն գիտնականները հայտնաբերել են 33.8% գործամոլների մոտ և 11.9% նրանց մոտ, որոնք գործամոլ չեն եղել: Բացի այդ, ընկճախտ է նկատվել գործամոլների 8.9%-ի և կամավորների 2.6%-ի մոտ:

Հետազոտողները դեռևս չգիտեն՝ գործամոլությունը համարվում է հոգեկան խանգարումների պատճառը, թե` հետևանքը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. freelance.today
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ