Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում

40-ն անց մարդիկ պետք է շաբաթը երեք օր աշխատեն. գիտնականներ. tert.am

40-ն անց մարդիկ պետք է շաբաթը երեք օր աշխատեն. գիտնականներ. tert.am

Քառասունն անց մարդիկ աշխատանքի լավ արդյունքներն են ցույց տալիս, երբ աշխատում են շաբաթը երեք օրից ոչ ավելի։ Այդ մասին ասված է ավստրալացի գիտնականների հետազոտության մեջ, որին մասնակցել է 40-ն անց մոտ 3000 տղամարդ և 3500 կին:

Կիրառական տնտեսագիտության և սոցիալական հետազոտությունների Մելբուռնի ինստիտուտի գիտնականները պարզել են, որ ոչ ամբողջական աշխատանքային շաբաթվա պայմաններում և գերհոգնածության ու սթրեսների բացակայության դեպքում փորձի մասնակիցներն, ովքեր աշխատել են շաբաթը 25 ժամ, ցույց են տվել առավելագույն արտադրողականություն:

Հետազոտության տվյալների համաձայն՝ նրանց կոգնիտիվ ունակությունները, ովքեր աշխատում են շաբաթը մոտավորապես 60 ժամ, ավելի ցածր են, քան գործազուրկ հասակակիցներինը։

Կեյո համալսարանում տնտեսագիտության պրոֆեսոր Քոլին Մքքենզիի խոսքով՝ գերաշխատանքը կարող է ավելի շատ վնաս հասցնել ուղեղի գործունեությանը, քան, ընդհանրապես, աշխատանքի բացակայությունը։

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ այդ եզրակացությունները բավականին կարևոր են այն պայմաններում, երբ շատ երկրներում կենսաթոշակային տարիքի բարձրացման մասին որոշումներ են ընդունվում։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ