Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում

Վատ ղեկավարը վնասում է աշխատակիցների առողջությունը. WP. 1in.am

Վատ ղեկավարը վնասում է աշխատակիցների առողջությունը. WP. 1in.am

Վատ ղեկավարը վնասում է ո՛չ միայն աշխատակազմի աշխատանքային կյանքը, այլև ֆիզիկական և մտավոր առողջությունը: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով հետազոտողներին:

 

«Ակնհայտ է, որ «վատ» ղեկավարների առաջնորդողի որակները ժամանակի հետ լուրջ վնաս կհասցնեն աշխատողների առողջությանը»,- ասել է Ջոնաթան Դ. Քուիքը՝ Հարվարդի բժշկական դպրոցից: Փորձագետի կարծիքով՝ նաև ակնհայտ է, որ ղեկավարության նման ոճը չի օգնում բարելավել աշխատակիցների անհատական արդյունքները և կազմակերպման ընդհանուր արտադրողականությունը:

 

Քուիքը նշել է, որ «սարսափելի» ղեկավարը կարող է հանգեցնել աշխատակիցների սրտի նոպայի բարձր ռիսկի: Բացի դրանից՝ այդպիսի ղեկավարի հետ ամեն օր շփվելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ քրոնիկական սթրեսն անձնակազմին սպառնում է բարձր ճնշմամբ և քնի հետ կապված խնդիրներով, նաև ասոցացվում է անառողջ սովորությունների՝ ծխելու, ալկոհոլի չարաշահման և չափից շատ ուտելու հետ, ասվում է հոդվածում:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ