Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում

Գրասենյակի ջերմաստիճանն էականորեն ազդում է աշխատունակության վրա. tert.am

Գրասենյակի ջերմաստիճանն էականորեն ազդում է աշխատունակության վրա. tert.am

Եթե գրասենյակում ջերմաստիճանը չափազանց սառն է կամ տաք, ապա աշխատակիցների մոտ աշխատունակության անկում է նկատվում: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Kakmed.com-ին:

 

Այդ փաստը բացահայտել են Նիդերլանդների Լեյդենի համալսարանի գիտնականները: Հոլանդացի փորձագետները պնդում են, որ որոշակի ջերմաստիճանի հանդեպ սովորության ձեռքբերումը պետք է հաշվի առնել որակյալ անձնակազմ ձևավորելու պահից սկսած:

 

Ջերմաստիճանային ռեժիմն ազդեցություն է ունենում հատկապես՝ աշխատանքային հիշողության վրա, որը պատասխանատու է կարճ ժամկետում տեղեկատվության պահեստավորման և վերամշակման համար:

 

Հոլանդացի գիտնականներն ուսումնասիրել են գրասենյակային տարբեր ջերմաստիճանային պայմաններ՝ 25, 15 և 20 աստիճան ըստ ցելսիուսի և պարզել, որ ջերմաստիճանի ճիշտ ընտրությունը նպաստում է կարճ ժամկետում տեղեկատվության ընկալմանը:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. delets-media.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ