Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում

Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է փրկել գրասենյակային աշխատողներին դիաբետից

Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է փրկել գրասենյակային աշխատողներին դիաբետից

Եթե ամեն կես ժամը մեկ գրասենյակային աշխատողները փոքրիկ ընդմիջում անեն և կտրվեն աշխատանքային սեղանից, օրինակ` զբոսնեն, ապա դա կնպաստի շաքարային դիաբետի ռիսկի նվազեցմանը: Այս մասին գրում է The Daily Mail-ը` հղում անելով Նոր Զելանդիայի Օտագո համալսարանի մասնագետներին:

Շաքարի բարձր պարունակությունը արյան մեջ կայանում է երկրորդ տիպի դիաբետի զարգացման պատճառներից մեկը, ինչն էլ իր հերթին ավելացնում է սրտի հիվանդությունների, ինսուլտի և կուրության ռիսկը: Նոր Զելանդացի գիտնականները դիաբետի բուժման սեփական տարբերակն են առաջարկել` պարբերական, երկուրոպեանոց զբոսանքները օրվա ընթացքում ավելի արդյունավետ են  առողջության համար, քան կեսժամանոց զբոսանքը ամեն առավոտ` դեպի աշխատավայր:

Համաձայն Diabetes UK կազմակերպության տվյալների, վերջին տարիներին նկատվում է երկրորդ տիպի դիաբետի դեպքերի ավելացման վտանգավոր միտում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումների համաձայն, հիվանդների թիվը մինչև 2025թ-ը կարող է ավելանալ 2-3 անգամ և կազմել ավելի քան 380 մլն մարդ:

Սկզբնաղբյուր. panorama.am
Լուսանկարը. ja-zdorov.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ