Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում

Հայտնաբերվել է աշխատավայրում երջանիկ ու հաջողակ լինելու գաղտնիքը

Հայտնաբերվել է աշխատավայրում երջանիկ ու հաջողակ լինելու գաղտնիքը

Այդ մարդիկ ամեն ինչ կանեն աշխատանքի ժամանակ ծուլություն անելու համար, սակայն հենց այդպիսի աշխատակիցներն են իսկապես սիրում իրենց աշխատանքը: Նոր հետազոտությունը նաև ցույց է տվել, որ ավելի քիչ արդյունավետությամբ աշխատողներն ընկերությունում զբաղեցնում են աշխատատեղերի գրեթե կեսը: Հետազոտողները նշում են, որ այն մարդիկ, ովքեր աշխատանքային օրվա ընթացքում ավելի շատ են սոցիալական ցանցերում անցկացնում, զբաղեցնում են աշխատատեղերի գրեթե կեսը և ավելի շատ են աշխատանքով ծանրաբեռնված, քան նրանք, ովքեր ժրաջան աշխատում են, եթե անգամ նրանք «ամենաաստղային» աշխատակիցներն են: Հետազոտությունն անցկացվել է ամերիկյան IQ ընկերության կողմից և այն հակասում է ընդունված կարծիքին, որ նրանք, ովքեր նպաստում են գործատուի հաջողություններին, ավելի ակտիվ են համարվում: Ներկա դրությամբ հետազոտությունը հայտնաբերել է, որ ծույլ աշխատակիցներն իրենց աշխատանքին են նվիրվում 100 %-ով: Նրանք համարում են, որ իրենց ընկերությունն աշխարհում ամենալավն է, և որ բոլոր աշխատակիցները նույն կերպ լավ են կատարում իրենց պարտականությունները: Բացի այդ, այդ մարդիկ վստահ են, որ իրենք ավելի լավ են աշխատում, քան իրականում կա: Սակայն փորձագետները չեն կարծում, որ նման մարդիկ հասկանում են, թե ինչ է նշանակում 100 % արտադրողականություն: Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ բարձր արդյունքներն ու կատարողականությունը չեն գնահատվում գործատուների կողմից, այն դեպքում, երբ որքան քիչ են աշխատում ծույլ աշխատակիցները, այնքան շատ հավանականություն ունեն գովասանքի արժանանալու: Միևնույն ժամանակ աշխատակիցների 93 %-ը հաղորդում է, որ ծույլ աշխատակիցների հետ համատեղ աշխատանքը վատ է անդրադառնում սեփական արտադրողականության վրա: Ոչ ոք չի ցանկանում ողջ աշխատանքն անել երկուսի փոխարեն, և արդյունքում պարտաճանաչ մարդիկ ևս սկսում ենծուլանալ:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ