Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում

Մեկ հիվանդ աշխատակիցը կարող է վարակել գործընկերների կեսին մի քանի ժամվա ընթացքում. հետազոտություն

Մեկ հիվանդ աշխատակիցը կարող է վարակել գործընկերների կեսին մի քանի ժամվա ընթացքում. հետազոտություն

Գրասենյակի ընդամենը մեկ աշխատակիցն արդեն կեսօրին կարող է վարակել գործընկերների կեսին, հայտնում է Russia Today-ը՝ Արիզոնա համալսարանի հետազոտողներին հղումով։ Վարակը փոխանցվում է դռան բռնակների, սառնարանի, հեռախոսների, աշխատասեղանների, վերելակի կոճակի և սովորական գրասենյակային տպիչի միջոցով։

 

Ըստ համալսարանի մասնագետների՝ հիվանդ աշխատակիցներն ավելի լավ է նստեն տանը, քանի որ գրասենյակային տարածքի սահմաններում վարակի տարածումն ընդամենը ժամեր է տևում։

 

Փորձին մասնակցել է մի գրասենյակի 80 կամավոր։ Նրանցից մի քանիսի ձեռքերին աշխատանքային օրվա սկզբին կաթիլներ են քսվել, գրեթե բոլոր դեպքերում դա եղել է սովորական ջուր, և միայն մեկ մարդ է ստացել մրսածության և գրիպի գենետիկորեն վերափոխված վիրուս, որը վտանգ չի ներկայացրել, սակայն որը հնարավոր է եղել հայտնաբերել տարածման դեպքում։

 

Չորս ժամ անց համալսարանի աշխատակցներն աշխատանքային մակերեսներից և աշխատակիցների ձեռքերից նմուշներ են վերցրել և պարզել, որ առարկաների և մարդկանց գրեթե կեսն արդեն վարակված են եղել։

 

Նման արդյունքը մասնագետների համար էլ է անակնկալ եղել։ «Պարզվում է, որ հիվանդությունն ավելի արագ տարածվում է ձեռքերի միջոցով, այլ ոչ օդակաթիլային ճանապարհով։ Մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ միկրոբները տարածվում են հազի ժամանակ, սակայն այն առարկաները, որոնց դուք դիպչում եք օրվա ընթացքում, պարզապես հսկայական են։ Մեր հետազոտության հիմնական եզրակացությունը հետևյալն է՝ նստել տանը, եթե հիվանդ եք»,- ասել է հետազոտության ղեկավար Չարլզ Գերբան։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ