Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում

Համակարգչի պատճառով առաջանում է աչքի չորություն հիվանդությունը

Համակարգչի պատճառով առաջանում է աչքի չորություն հիվանդությունը

Սերգեյ Մալայանի անվան  ակնաբուժական կենտրոնի տնօրեն, բժշկական գտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանն այսօր մամուլի ասուլիսում խոսեց համակարգչի պատճառով աչքերում առաջացող խնդիրների մասին: «Ամեն ինչ ունի իր օգտագործման ձևն ու չափը: Համակարգիչն, այսպես թե այնպես, տեսողության համար լարվածություն է առաջացնում: Չի կարելի ժամերով նստել համակարգչի առջև»,- ասաց նա:

Նա նշեց, որ համակարգչի տարածվածության պատճառով շատերն ունեն աչքի չորություն հիվանդությունը, ինչն առաջանում է, եթե երկար ժամանակ պլշած աչքերով համակարգչին ես նայում՝  առանց թարթելու: Բժիշկն ասաց, որ  մարդ պետք է առնվազն 2-3 վայրկյանը մեկ թարթի աչքերը:

Ալեքսանդր Մալայանն ասաց, որ մեկ ժամ համակարգչով աշխատելուց հետո պետք է այլ աշխատանքով զբաղվել, բացի այդ, չի կարելի մթության մեջ համակարգչով աշխատել: Բժիշկը հայտնեց, որ մասնավորապես համակարգչային խաղերը առաջացնում են ակնագնդերի ակամա շարժումներ, ինչը բերում է գերլարվածության, վերջինն էլ առաջացնում է արգելակում, իսկ արգելակումն էլ առաջացնում է հիվանդություն:

Նա երկար ժամանակ համակարգչով աշխատողներին խորհուրդ տվեց կատարել աչքի վարժություներ.  փակ աչքերով  կատարել  ակնագնդերի շարժում՝ հորիզոնական առանցքում, հետո ուղղահայաց, հետո ժամացույցի սլաքի ուղղությամբ պտտել, հետո՝ հակառակ ուղղությամբ: Նա նշեց, որ շատ կարևոր է, որպեսզի վարժությունը կատարվի ամբողջությամբ, քանի որ դա լիցքաթափում է ակնագնդի լարվածությունը, բացի այդ ասաց, որ կարել է նայել որևէ գեղեցիկ պատկեր:

Սկզբնաղբյուր. mardik.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

30.10.2015

Հարգելի Ալլա, բարև Ձեզ: Կարող եք օգտագործել թեյի խիտ թուրմը, ցանկալի է ոչ թարմ պատրաստված: Կարող եք պատրաստել թրջոց և դնել աչքերին:

Ալլա

18.09.2015

Բարև Ձեզ, ներեղություն ժողովրդական դեղամիջոցներ չկան աչքի չորության դեմ: Կանխավ շնորհակալ եմ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ